ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանները հանցավոր խումբ են վնասազերծել. մանրամասներ
Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության հերթական բացահայտումը հուլիսի 23-ին էր։ ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ, ոստիկանները հանցավոր խումբն են վնասազերծել՝ Քննչական կոմիտեի գործընկերների հետ իրականացնելով անակնկալ խուզարկություն։ Հայտնաբերվել և առգրավվել են նախաքննության համար էական նշանակություն ունեցող ապացուցողական տեղեկություններ։
Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողների ձեռնարկած լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էին ենթադրյալ հանցավոր կազմակերպության անդամների ինքնությունն ու դերակատարումը:
Քրեական ոստիկաններն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Երևանում գործող հյուրանոցներից մեկի կոմերցիոն տարածքում հատուկ համակարգչային տեխնիկայի և ծրագրակազմերի կիրառմամբ մի խումբ անձինք ուղեբեռների տեղափոխում իրականացնող արտասահմանյան տնտեսվարողների վստահությունը չարաշահելու միջոցով կատարում են առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ:
Կազմակերպության անդամները, ներկայանալով որպես ԱՄՆ-ում բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների աշխատակիցներ, ձեռք են բերել տնտեսվարողների վստահությունը և ուղեբեռները տեղափոխել այլ վայր։ Հետագայում հափշտակված ուղեբեռը վաճառվել է, իսկ ֆինանսական միջոցները փոխանցվել հանցավոր կազմակերպության անդամների հաշվեհամարներին և փոխակերպվել տարբեր կրիպտոակտիվների:
Առերևույթ հանցագործության մասին Քննչական կոմիտե ներկայացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները և ԱՄՆ իրավապահ մարմիններն իրականացնում են մի շարք միջոցառումներ՝ հանցավոր մեխանիզմի վերաբերյալ լրացուցիչ փաստական տվյալներ ձեռք բերելու, ՀՀ տարածքում նույնաբովանդակ հանցավոր գործունեություն իրականացնող այլ խմբերին հայտնաբերելու ուղղությամբ։
Հանցավոր գործունեությունից տուժած անձանց կամ տնտեսվարողներին հայտնաբերելու նպատակով ՆԳՆ ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության անհետաձգելի միջոցառումները շարունակվում են։
Նմանատիպ հոդվածներ
15:00 Լուրերը մեկ տողով. Multi Wellness -ը նոր անուն ունի. ՀԷՑ-ի արձագանքը՝ Կարապետյանին
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը հերքել է ընկերության նախկին ղեկավարության պնդու...
17:00 Լուրերը մեկ տողով. Վերին Լարսում տարհանում և երթևեկության դադարեցում. Հայաստանը մոտենում է Եվրոպային
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Հայաստանը շարունակում է Եվրամիության հետ վիզաների ազատականացման ծրագրո...
20:00 Լուրերը մեկ տողով. Երևանում բռնկված հրդեհից մինչև Լարսի ճանապարհի բացում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքի նկուղային հարկում հրդեհ է բռնկվել,...
19:00 Լուրերը մեկ տողով. Հզոր պայթյուն՝ Իտալիայի քաղաքներից մեկում. ՌԴ-ն պայմաններ է ներկայացրել
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Իտալիայի ռազմամթերքի արտադրության գործարանում խոշոր հրդեհին հաջորդել է հզոր...