Ֆրանսիացի ձողացատկորդը պոռնոկայքից աշխատանքի առաջարկ է ստացել Օլիմպիական խաղերում իր ելույթից հետո
Ֆրանսիացի ձողացատկորդ Էնթոնի Ամմիրատին, ով 2024 թվականի Օլիմպիական խաղերում ձողացատկի ժամանակ սեռական օրգանով հարվածել էր նշաձողին, աշխատանքի առաջարկություն է ստացոլ մեծահասակների համար կայքից, հայտնում է TMZ Sports-ը։
Աղբյուրը պնդում է, որ մեծահասակների համար կայքի փոխնախագահ Դարին Պարկերը մարզիկին առաջարկել է 250,000 դոլար՝ «տեսախցիկի առջև իր ձողային հմտությունները ցուցադրելու համար»։ Այս գումարը երեք անգամ ավելի է, քան Ֆրանսիան կվճարեր Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ նվաճելու համար։
Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին Ամմիրատին չի կարողացել նվաճել 5,70 մետր բարձրությունը։ Նշաձողն ընկել է, երբ ցատկի ժամանակ ֆրանսիացին սեռական օրգանով դիպել էր դրան։
Փարիզի Օլիմպիադան արդեն բազմաթիվ սկանդալներ ու միջադեպեր ունի։ Սենում լողալուց հետո մարզիկները ուղիղ հեռուստատեսությամբ փսխեցին, իսկ բելգիացի եռամարտիկ Քլեր Միշելը հոսպիտալացվեց աղիքային ցուպիկի պատճառով: Բռնցքամարտիկ Անժելա Կարինին հրաժարվել է շարունակել մենամարտը տրանսգենդեր Իման Խելիֆի հետ։ Թուրք հրաձիգ Յուսուֆ Դիքեչը մրցել է առանց համազգեստի։