Օլիմպիական խաղերի բացման արարողության պրոդյուսերները բողոք են ներկայացրել. ԶԼՄ
Փարիզի օլիմպիական խաղերի բացման արարողությունը կազմակերպած պրոդյուսերական ընկերության գլխավոր տնօրենի տեղակալը հաշվեհարդարի սպառնալիքների վերաբերյալ բողոք է ներկայացրել: Տեղեկությունը հայտնում է «Le Parisien»-ը։
Ընկերությունն օգոստոսի 2-ին վիրավորանքներով և սպառնալիքներով մի քանի նամակ է ստացել արարողության գեղարվեստական ղեկավար Թոմաս Ջոլիի և ընկերության առանցքային ղեկավարների հասցեին: Նամակներում մասնավորապես ասվել է. «Ալլահի պատիժը վրա կհասնի կազմակերպիչներին»:
Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել Ջոլիի բողոքների կապակցությամբ: Նրա ստացած հաղորդագրություններում մահվան սպառնալիքներ են եղել՝ կապված ծագման և սեռական կողմնորոշման հետ։
Հիշեցնենք` 33-րդ ամառային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 26-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։ Միջոցառումը մեծ աղմուկ բարձրացրեց հատկապես «Խորհրդավոր ընթրիքը» նմանակող տրանսվեստիտների ելույթի և Ապոկալիպսիսի գուժկանին հիշեցնող ձիավորի պատճառով։
Նմանատիպ հոդվածներ
Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանն այսօր կպայքարեն մեդալների համար. Փարիզ-2024
2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության մրցաշարում այսօր մեդալի համար կպայքարեն Եվրոպայի փոխչեմ...
Փարիզ-2024. Հայաստանի օլիմպիական հավաքականի ծանրորդները. հավաքականի կազմում 15 մարզիկ է ընդգրկված
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հուլիսի 26-ից մեկնարկում են ամառային 33-րդ Օլիմպիական խաղերը: Հայաստանի հավաքականի կազմում...
Հայտնի է, թե Փարիզի օլիմպիական խաղերում, որ տեղը զբաղեցրեց Վահագն Դավթյանը
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի օլիմպիական խաղերի օղակներ վարժությունում 6-րդն է: Նա վաստակեց 14.866 միավոր։
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Օլիմպիական խաղերի հեռարձակման ժամանակ շփոթել են Ռուսաստանի և ԽՍՀՄ դրոշները
Փարիզի Օլիմպիական խաղերում թեթև աթլետիկայի հեռարձակման կազմակերպիչները սխալմամբ գրաֆիկում ներառել են Ռուսաստանի դրոշը։ Մ...