Սպորտ

ԼՈՒՍԱՆԿԱՐ. Օլիմպիական խաղերի հեռարձակման ժամանակ շփոթել են Ռուսաստանի և ԽՍՀՄ դրոշները

ԼՈՒՍԱՆԿԱՐ. Օլիմպիական խաղերի հեռարձակման ժամանակ շփոթել են Ռուսաստանի և ԽՍՀՄ դրոշները
Փարիզի Օլիմպիական խաղերում թեթև աթլետիկայի հեռարձակման կազմակերպիչները սխալմամբ գրաֆիկում ներառել են Ռուսաստանի դրոշը։ Մրցույթի մեկնարկից առաջ ներկայացրել են գրաֆիկական պատկերներ, որոնք ցույց են տվել…

Փարիզի Օլիմպիական խաղերում թեթև աթլետիկայի հեռարձակման կազմակերպիչները սխալմամբ գրաֆիկում ներառել են Ռուսաստանի դրոշը։ Մրցույթի մեկնարկից առաջ ներկայացրել են գրաֆիկական պատկերներ, որոնք ցույց են տվել համաշխարհային և օլիմպիական ռեկորդները։ Համաշխարհային ռեկորդը (86,74 մ) սահմանվել է 1986 թվականին Յուրի Սեդիխի կողմից, որի դիմաց գծապատկերում նշված է եղել ԽՍՀՄ դրոշը։ Օլիմպիական ռեկորդը (84,80 մ) սահմանվել է նաև 1988 թվականին Սեուլի խաղերում՝ խորհրդային մարզիկ Սերգեյ Լիտվինովի կողմից, սակայն կազմակերպիչները սխալմամբ նրա անվան կողքին տեղադրել են Ռուսաստանի Դաշնության դրոշը։



Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250