ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անգլիայում 3 երեխաների սպանությունից հետո ընդդեմ միգրանտների անկարգություններ են սկսվել
Անգլիայում 3 երեխաների սպանությունից հետո երկրում սկսվել են ընդդեմ միգրանտների անկարգություններ։ Իշխանությունները փորձում են թաքցնել մարդասպանի ինքնությունը։
Անգլիական Սաութպորտ քաղաքում` Լիվերպուլի արվարձանում 17-ամյա դեռահասի դանակով մանկական պարային խմբի վրա հարձակման հետևանքով մահացել են վեց, յոթ և ինը տարեկան երեք աղջիկներ։
Հանցագործի ձերբակալությունից հետո երկրի իշխանությունները չեն բացահայտել նրա ինքնությունը եւ միայն հայտարարել են, թե նա իբր բնիկ Քարդիֆ քաղաքից է։ Միևնույն ժամանակ համացանցում հայտնվեց սևամորթ տղայի ձերբակալության տեսանյութը, և սոցցանցերում արագ տարածվեցին լուրեր, թե մարդասպանը միգրանտ է։
Մարդիկ սուլում էին երկրի վարչապետին, երբ նա եկել էր զոհված երեխաների հիշատակին ծաղիկներ դնելու։ Ամբոխը նրան հարցրեց. «Քանի՞ երեխա դեռ պետք է սպանվի»:
Սաութպորտում բողոքի ցույցեր են տեղի ունեցել միգրանտների գերակայության դեմ՝ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ չհամաձայնելով իշխանությունների գործողությունների հետ։ Բրիտանական կառավարությունն արդեն հայտարարել է, որ տուժել են ոստիկաններ։ Մարդիկ մեքենաներ են հրկիզում, փայտերով ծեծում անվտանգության ուժերին, ի պատասխան՝ իրավապահները նռնակներ և արցունքաբեր գազ են օգտագործում։ Տեղի ակտիվիստները նաև քարեր են նետել տեղի մզկիթի վրա: