ԶՊՄԿ-ն կրկին առաջինն է 1000 խոշոր հարկատուների ցուցակում. որքան գումար է կոմբինատը վճարել բյուջե

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2024թ. երկրորդ եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը:


Այդ տվյալների համաձայն՝ ԶՊՄԿ-ն ավելի քան 29 միլիարդ դրամով ավելացրել է հարկային վճարումները՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։


Ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին կոմբինատը վճարել է 64.049.045 հազար դրամ հարկ։ Այս ցուցանիշով ԶՊՄԿ-ն կրկին առաջինն է 1000 խոշոր հարկատուների ցուցակում։


ՊԵԿ հանրային կապերի բաժնի փոխանցմամբ՝ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2024 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ:


Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 329 միլիարդ 864 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 57 միլիարդ 244 միլիոն դրամ։


1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկը հասանելի է ՊԵԿ պաշտոնական կայքի «Տեղեկություն հարկ վճարողների վերաբերյալ» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:



Քաղաքականություն