Կիրանց գյուղում ականի վրա տրակտոր է պայթել. կա տուժած. բնակիչ

Այսօր Տավուշի մարզի Կիրանց գյուղում սահմանային աշխատանքներ կատարելու ժամանակ ականի վրա տրակտոր է պայթել, վարորդը վնասվածքներ է ստացել: Այս մասին այսօր՝ հուլիսի 24-ին՝ NEWS.am-ին հայտնեց գյուղի բնակիչներից մեկը՝ նշելով, որ վարորդը Կիրանցի բնակիչ է:


«Չգիտեմ՝ ինչ աշխատանքներ էր իրականացնում, երևի թե, սահմանապահների ուղեկցությամբ էր այնտեղ գնացել: Նրան Իջևանի բժշկական կենտրոն են տեղափոխել, սակայն առողջական վիճակի մասին ոչինչ չգիտենք»,- լրատվամիջոցին պատմեց գյուղի բնակիչը:

«ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ևս մեզ հետ զրույցում հաստատեց, որ նման դեպք տեղի է ունեցել»,– գրում է կայքը:


«Ֆեյսբուքի» իր էջում գրել է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն էլ գրել է․ 


«Տավուշի մարզի Կիրանց համայնքի սահմանագոտում վիրավորված տղամարդը հիվանդանոցից դուրս է գրվել։ Կիրանցի սահմանագոտում աշխատանքներ կատարելիս վնասվածքներ է ստացել Կիրանցի բնակիչ 33֊ամյա Մխիթար Ջիվանի Ղարդաշյանը։ Նա տրակտորով սահմանապահների համար աշխատանքներ էր կատարում ևականի պայթյունից վիրավորվել է»։


Իջևանի ԲԿ֊ից Սարգսյանին ասել են, որ Մխիթարը, բուժօգնեւթյուն ստանալով, դուրս է գրվել։

Պատահարներ