«Խոսքը վերաբերում է պատերազմին»․ Զախարովան՝ ԵՄ-ից ՀՀ-ին ռազմական օգնություն հատկացնելու մասին
10 միլիոն եվրո ուղղելով Հայաստանի զինված ուժերին՝ Եվրամիությունը ակնկալում է իր կործանարար ազդեցությունը տարածել Անդրկովկասում։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք բազմիցս նշել ենք այն փաստը, որ ԵՄ-ն կորցրել է իր խաղաղ հիմքը և չունի խաղաղություն հաստատելու ներուժ, որը կարող է օգտագործել։ Եղել են ժամանակներ, երբ ԵՄ-ն, գոնե խոսքով, ձգտում էր ինչ-որ խաղաղ, կայուն իրավիճակի, փորձում էր ինչ-որ բան ամրապնդել, բանակցություններ վարել։ Հիմա ակնհայտ է, թե ինչ որոշումներ են կայացվում, ինչ փաստաթղթեր են ստորագրվում։ ԵՄ-ն որդեգրել է ռազմականացման, առճակատման կուրս և ծառայում է ոչ թե իր քաղաքացիների, այլ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի շահերին»,- նշել է Զախարովան։
«Եվրամիության՝ Հայաստանի զինված ուժերին աջակցելու համար 10 միլիոն եվրո հատկացնելու ծրագրերի հետևում, իհարկե, կան ԵՄ-ի աշխարհաքաղաքական հաշվարկները՝ իր կործանարար ազդեցությունը տարածելու այս տարածաշրջանի վրա, այսինքն՝ Անդրկովկասում։
Մենք վստահ ենք, որ, ինձ թվում է, դա նույնիսկ ակնհայտ է, և դա երևում է ուղղակի Ուկրաինայի օրինակից, որ, այսպես կոչված, խաղաղության եվրոպական հիմնադրամը խաղաղության, կայունության, անվտանգության մասին չէ: Խոսքը վերաբերում է պատերազմին, երկրներին հրահրելուն, արյունահեղությանը»,- ասել է Զախարովան։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր լայնամասշտաբ ռազմական էսկալացիայի վերաբերյալ «Fitch»-ի կանխատեսումը
Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ ռազմական էսկալացիա չի սպասվում։ Այս կանխատեսումը ներկայացրել է «Fitch» վարկանիշա...
Կիրանցում միջադեպեր են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահների միջև. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Կիրանցում՝ հայ-ադրբեջանական սահմանին, երկու անգամ միջադեպ է տեղի ունեցել Ադրբեջանի եւ Հա...
Բաքուն Հայաստանի և հայերի մասին հնչած խոսքերի համար պատրաստվում է բողոք հղել ՄՕԿ-ին
Ադրբեջանի ղեկավարությունը մտադիր է «France 2» հեռուստաալիքի հաղորդավար Լորան Դելաուսի՝ Փարիզում կայացած խաղերի բացման ժա...
Ֆրանսիայի դեսպանը՝ հայ-հնդկական ռազմական համագործակցության մասին
Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին անդրադարձել է Հայաստանի՝ հնդկական արտա...