Երևանի օդանավակայանում ռուսների իրավունքները ոտնահարվում են. ՌԴ մարդու իրավունքների խորհրդի նախագահ
Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների խորհրդի նախագահ Վալերի Ֆադեևը դիմել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանին՝ Երևանի օդանավակայանում ռուսների նկատմամբ խտրականության դեպքերի առնչությամբ։
Խորհուրդը դիմումներ է ստանում ռուսաստանցիներից, ովքեր բախվել են հայկական «FlyOne» ավիափոխադրողի ներկայացուցիչների և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի աշխատակիցների կողմից իրենց իրավունքների խախտումների։
«Այսպես, օպերային երգչուհի Սվետլանա Կասյանը խոսել է խտրականության մասին, նա ինքնաթիռում մնացել է կանգնած, նրան որևէ փոխհատուցում չի առաջարկվել։ Մեկ այլ իրավիճակ տեղի է ունեցել հունիսի 3-ին, մի խումբ ռուսներ չեն նստել Մոսկվա մեկնող ինքնաթիռ՝ չվերթի ուշացման պատճառով, օդանավակայանի ներկայացուցիչները նրանց բերման են ենթարկել առանց բացատրության և տեղափորխել ոստիկանության բաժանմունք։ Բացի այդ, Ռուսաստանի քաղաքացիներին բազմաթիվ էթնիկ վիրավորանքներ են հասցվում օդանավակայանի անվտանգության աշխատակիցների կողմից»,- նշում է Խորհուրդը։
Ռուսական կողմ խնդրել է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների ուշադրությանը ներկայացված տեղեկատվությունը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՄՆ-ում պաղեստինամետ ցուցարարները որդեր և թրթուրներ են լցրել Նեթանյահուի պատվիրակության սեղանների վրա
Պաղեստինամետ ցուցարարները ներխուժել են Ուոթերգեյթ հյուրանոց, որտեղ գտնվում էր Իսրայելի վարչապետ Նեթանյահուն Վաշինգտոն կա...
Այսօր ադրբեջանցիները հնձել են կիրանցցիների ցանած հացահատիկը․ Կիրանցի բնակչուհի
Այսօր ադրբեջանցիները հնձել են կիրանցցիների ցանած հացահատիկը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Կիրանցի բնակչուհի Գո...
Նոր աղմկահարույց պատմություն. Ագրարայինի մասնաշենքը կհանձնեն Ֆրանսիական համալսարանի՞ն. «Հրապարակ»
Նոր աղմկահարույց պատմություն է հասունանում՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ կապված: Կառավարությունը պատրաստվ...
Հիմնավոր կասկած ունեմ, որ Հանրային հեռարձակողի խորհուրդը հաղթող է հայտարարելու Արմեն Քոլոյան անունով թեկնածուին. Խումարյան
Հանրային ռադիոյի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի արդյունքը, կարծես թե, արդեն որոշված է, և մեղմ ասած, ո...