Նոր աղմկահարույց պատմություն. Ագրարայինի մասնաշենքը կհանձնեն Ֆրանսիական համալսարանի՞ն. «Հրապարակ»
Նոր աղմկահարույց պատմություն է հասունանում՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ կապված: Կառավարությունը պատրաստվում է Ագրարային համալսարանից վերցնել 2-րդ մասնաշենքը` շուրջ 10 000 քմ ընդհանուր մակերեսով, եւ հանձնել Հայաստանում ֆրանսիական համալսարանին: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը:
«Համալսարանի մեր աղբյուրների տեղեկացմամբ՝ օրերս այդ նպատակով, ոչ աշխատանքային ժամին Ագրարային համալսարան են այցելել Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը եւ Ֆրանսիայի դեսպանը: Նրանք` ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանի ուղեկցությամբ, շրջել են 2-րդ մասնաշենքում եւ ծանոթացել շենքային պայմաններին:
Այցն իրականացվել է արձակուրդային ժամանակահատվածում, որպեսզի խուսափեն ավելորդ աղմուկից: Սակայն համալսարանի դասախոսներին հայտնի է դարձել այցի նպատակը, եւ նրանք պատրաստվում են իրականացնել բողոքի ակցիաներ:
Հիշեցնենք, որ 2023թ. ագրարայինի 2-րդ մասնաշենքի 5-րդ հարկը՝ շուրջ 2500 քմ մակերեսով, հանձնվել էր Ճարտարապետության եւ շինարարության համալսարանին»,– գրում է օրաթերթը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՄՆ-ում պաղեստինամետ ցուցարարները որդեր և թրթուրներ են լցրել Նեթանյահուի պատվիրակության սեղանների վրա
Պաղեստինամետ ցուցարարները ներխուժել են Ուոթերգեյթ հյուրանոց, որտեղ գտնվում էր Իսրայելի վարչապետ Նեթանյահուն Վաշինգտոն կա...
Երևանի օդանավակայանում ռուսների իրավունքները ոտնահարվում են. ՌԴ մարդու իրավունքների խորհրդի նախագահ
Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների խորհրդի նախագահ Վալերի Ֆադեևը դիմել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությ...
Միհրան Մախսուդյանին և նրա եղբորը ձերբակալել են
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ Միհրան Մախսուդյանին և նրա եղբորը ձերբակալել են, հայտնում է «Ազգային ճակատը»։ Իր...
Կիրանց գյուղում ականի վրա տրակտոր է պայթել. կա տուժած. բնակիչ
Այսօր Տավուշի մարզի Կիրանց գյուղում սահմանային աշխատանքներ կատարելու ժամանակ ականի վրա տրակտոր է պայթել, վարորդը վնասված...