ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ-ում կամուրջը է փլուզվել. տեղի երթևեկությունը ամբողջովին փակ է
Բուրյաթիայի Հանրապետության Տունկինսկի շրջանում ամբողջությամբ փակվել է Ա-333 դաշնային մայրուղու երթևեկությունը: Ինչպես հայտնել է Բուրյաթիայի տրանսպորտի նախարարությունը, երթևեկությունը դադարեցվել է մեծ Զանգիսան գետի վրա կամրջի փլուզման պատճառով:
Միջադեպի պատճառով Ռուսաստանի մնացած տարածքների հետ հաղորդակցությունից ամբողջովին կտրված են մնացել Բուրյաթիայի Օկինսկի շրջանը և մասամբ Տունկինսկի շրջանը:
Ինչպես հստակեցվում է նախարարության հաղորդագրության մեջ, իրավիճակը վերացնելու համար նախատեսվում է ժայռային բնահողով մաքրում իրականացնել: Դրա համար կներգրավվեն 20 ինքնաթափ, էքսկավատոր և դիմային բեռնիչներ։ Տեխնիկայի մի մասը դուրս է եկել Իրկուտսկի մարզի Սլյուդյանկա քաղաքից (գտնվում է փլուզված կամրջից մոտ 160 կմ հեռավորության վրա):
Բուրյաթիայի դատախազությունը կամրջի փլուզման պատճառով ստուգում է կազմակերպել։ Գերատեսչությունում մտադիր են գնահատել ավտոմայրուղու եւ կամրջային կառույցի պահպանման որակը։