Հասարակություն
Ծառը կոտրվել և ընկել է քաղաքացու վրա․ նա հոսպիտալացվել է
Հուլիսի 18-ին, ժամը 22:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի շենքերից մեկի մոտակայքում ուժեղ քամուց ծառը կոտրվել և ընկել է քաղաքացիների վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ծառն ընկել է քաղաքացի Ա․ Ա․-ի (ծնված 1947 թ․) վրա, ում փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավանում՝ վտանգավոր դիտահոր. «Վեոլիա Ջուրը» խոստանում է շուտափույթ լուծում
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երիտասարդ մայրիկներն ավելի շատ են աշխատում, դրա պատճառով մանկապարտեզների հերթերը մեծանում են. Փաշինյան
Wildberries-ը հերքել է մտահոգությունները. փոփոխությունները չեն ազդի Հայաստանի վաճառողների վրա
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հուլիսի 6-ից 50.000 դրամ վճարով հնարավոր կլինի վերականգնել վարորդական իրավունքը՝ առանց քննություն հանձնելու
5.0