Ինչպե՞ս է Windows-ի համաշխարհային խափանումն ազդել «Զվարթնոցի» աշխատանքի վրա
Windows օպերացիոն համակարգով աշխատող սարքերի գլոբալ խափանումը լայնածավալ խնդիրներ չի առաջացրել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի աշխատանքում։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի օգնական Լիլիթ Աղաբեկյանը։
Նրա խոսքով՝ խնդիր է առաջացել հունգարական բյուջետային Wizz Air ավիաընկերության ծրագրում։ Դա հանգեցրել է Երևանից Վենետիկ և Աբու Դաբի չվերթների հետաձգմանը:
«Այդ հարցը հիմա լուծված է, ինքնաթիռներն արդեն թռել են»,- ասաց Աղաբեկյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ամբողջ աշխարհում նկատվում է Windows համակարգով աշխատող սարքերի աշխատանքի խափանում։ Մի շարք երկրներում ինքնաթիռները չեն կարողանում ո՛չ օդ բարձրանալ, ո՛չ վայրէջք կատարել։ Տեխնիկական անսարքության պատճառով սպասարկման ուշացումներ կան։
Նմանատիպ հոդվածներ
Զվարթնոց օդանավակայանը հայտարարություն է տարածել երեկվա միջադեպից հետո
Զվարթնոց միջազգային օդանավակայանը հայտարարություն է տարածել․ «Ամառային ծանրաբեռնված սեզոնին ընդառաջ ավելացող չվերթերի և...
Հայտնի են ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված զինծառայողների անունները
ՀՀ պաշտպանություն նախարարությունը հայտնել է այսօր ժամը 09։30-ին, Եղվարդ քաղաքի մոտակայքում՝ «Լճեր» կոչվող տարածքի մոտ, Յ...
«Տեսել եմ՝ շունը երեխային գզում է, հասել եմ, փրկել»․ նոր մանրամասներ՝ քաղաքացիների վրա շան հարձակումից
Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղում երեկ՝ հուլիսի 16-ին, շան հարձակման հետևանքով տուժած 5 քաղաքացիներից 4-ը ամբուլատոր բուժօգ...
Ինչո՞ւ է թանկացել հեղուկ գազը
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն անդրադարձել է հեղուկ գազի թանկացմանը՝ նշելով, որ դա հետևանք է շուկայում բորսայի գների բարձրա...