Ինչո՞ւ է թանկացել հեղուկ գազը
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն անդրադարձել է հեղուկ գազի թանկացմանը՝ նշելով, որ դա հետևանք է շուկայում բորսայի գների բարձրացման։
«Աշխարհում ներկրվող ապրանքի գները բարձրացել են, այդ պատճառով նաև մեր ներքին շուկայում են գները բարձրացել։ Մեր վերջին՝ թարմացված տեղեկատվությամբ հեղուկ գազ ներմուծող ընկերությունների քանակը 98 է դարձել»,- ասել է Գևորգյանը և հավելել, որ որևէ մեկի ներկրման մասնաբաժինն ընդհանուրի 10%-ը չի գերազանցել։
«9-10 տնտեսվարող սուբյեկտների մասնաբաժինը 4-5% է, մյուսներինը՝ ավելի փոքր»,- նշել է նա։
Գևորգյանի խոսքով՝ տնտեսվարող սուբյեկտների քանակը շատ է, իսկ շուկան ցածր կենտրոնացվածություն ունի։
Նմանատիպ հոդվածներ
Զվարթնոց օդանավակայանը հայտարարություն է տարածել երեկվա միջադեպից հետո
Զվարթնոց միջազգային օդանավակայանը հայտարարություն է տարածել․ «Ամառային ծանրաբեռնված սեզոնին ընդառաջ ավելացող չվերթերի և...
Հայաստանում արձանագրվել է բոտուլիզմի դեպք․ կան տուժածներ
Հուլիսի 16-ին Արմավիրի մարզում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք՝ 2 տուժածով: Ներկա պահին տուժածները ստանում են բուժօգնութ...
«Տեսել եմ՝ շունը երեխային գզում է, հասել եմ, փրկել»․ նոր մանրամասներ՝ քաղաքացիների վրա շան հարձակումից
Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղում երեկ՝ հուլիսի 16-ին, շան հարձակման հետևանքով տուժած 5 քաղաքացիներից 4-ը ամբուլատոր բուժօգ...
Երևանի Մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի <<Շենգավիթ>> կայարանի մուտքի հատվածում հորդառատ անձրևի հետ կապված կարճատև մի...