Մինչև երբ կշարունակվեն հորդառատ անձրևները, կարկուտը․ եղանակն՝ առաջիկայում
Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 19-20-ին, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 21-23-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 18-20-ին, 21-ի գիշերը առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ: Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հյուսիսարևելյան է՝ 2-5մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն հուլիսի 18-20-ին ցերեկային ժամերին կնվազի 5-7 աստիճանով:
Երևանում հուլիսի 19-20-ին, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։ Հուլիսի 21-23-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում`18-23մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում հուլիսի 19–ի ցերեկը կլինի 28-30 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +22...+24 աստիճան։