ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հայոց պատմությունը» պետության չգոյության պատմությունն է. Փաշինյան
«Հայաստանի պատմությունը» պետության գոյության զարգացման պատմությունն է՝ պետության չգոյության դրվագներով, իսկ «Հայոց պատմությունը» պետության չգոյության պատմությունն է՝ պետության գոյության դրվագներով: Այս մասին այսօր՝ հուլիսի 11-ին, կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով «Հայաստանի պատմության» և «Հայոց պատմության» եզրույթների իր ընկալումը։
Նա հայտնեց, թե առանցքային է պետության հարատևության ռազմավարությունը, և պնդեց, թե իր ներկայացրած ընկալումն արդեն ընդունվում է հասարակության շրջանում։
«Մենք մեր ռազմավարության ու քաղաքականության հիմքում դնում ենք պետականությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը:
Պետք է արձանագրեմ, որ պետությունը բոլորովին ուրիշ մտածողություն է, պետությունը բոլորովին ուրիշ մշակույթ է, պետությունը բոլորովին ուրիշ հայեցակետ է ու պետք է մենք ուժ ուեննանք խոստովանելու ու առերեսվելու, որ այդ մտածողությունը միշտ չէ ու ամենուր չէ, որ հասանելի է մեզ»,- նշեց նա։
Փաշինյանի խոսքով՝ պետք է հանրային կյանքի կենտրոնում դնել պետությունը. «Մենք, իմ գնահատմամբ, մի պրոսեցի մեջ ենք, որ հիմա փորձում ենք բարձրանալ դեպի պետական ընկալման աշտարակ, որտեղից աշխարհն ու կյանքը երևում է բոլորովին այլ կերպ, սա չափազանց կարևոր պրոցես է»,- ասաց վարչապետը։
Նա բերեց օրինակ՝ նշելով. «Ինձ համար էլ անսպասելի, բայց ՀՀ քաղաքացիների ռեակցիան Կիրանցի հատվածում սահմանային սարքավորումների պատկերներին, հենց դրա ամենավառ ապացույցն է և այն «պետության» և «չպետության» պատկերացումներն արտահայտող պատկերներ են և սրա նկատմամբ հանրային վերաբերմունքն այս ամպլիտուդի մեջ է։ «Պետության» և «չպետության» միջև գոյություն ունեցող այդ ճեղքը և այդ ճեղքում գոյություն ունեցող մտածողությունը, որը, պետք է խոստովանենք, երկար ժամանակ կանխորոշել է մեր մտածողությունը, կամ էլ մեր մտածողությունն է արտահայտվել այդ իրողության մեջ»։
Փաշինյանի խոսքով՝ պետության երևույթի մասին մտածողությունը միշտ չէ որ հասանելի է կառավարության անդամներին և կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցող քննարկումներում և որոշումներում, ինչպես նաև պետական կառույցների գործունեության մեջ։
Փաշինյանը հայտարարեց, թե պետք է ապահովեն տրանսֆորմացիան Էմոցիաների ժողովրդից դեպի պետության ժողովուրդ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Չի քննարկվել, չի քննարկվում և չի էլ քննարկվելու». Սիմոնյանն արձագանքել է Արթուր Խաչատրյանի ելույթին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ԱԺ արտահերթ նիստում արձագանքել է Արթուր Խաչատրյանի ելույթին՝ ասելով, թե նրա բարձրացրած հարցերը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Երեխեք, ո՞նց ա, դուրներդ գալի՞ս ա»․ Փաշինյանն Աշտարակում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արագածոտնի մարզ՝ ծանոթանալու 2023 թվականին իրականացված աշխատանքներին և ընթացքի մեջ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հեծանիվը ցավ է, որ պետք է հաղթահարես. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ՝ նշելով, որ դարձյալ հեծանիվ է վարել։...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Եթե գաղտնի չլիներ, հիմա կասեիք՝ քանի քկմ եք տվել թուրքին». բանավեճ՝ ԱԺ-ում
Ես երեկ Կադաստրի կոմիտեի ղեկավարին խդնրել էի կոնկրետ ասել, թե կադաստրային սխալի արդյունքում ՀՀ ինքնիշխան տարածքից ամրապն...