ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Խոշոր վթար՝ ՊՆ ծառայողների «Կամազ»-ի մասնակցությամբ. պայմանագրային զինծառայողները տեղափոխվել են հիվանդանոց
Այսօր՝ հուլիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 08:25-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի ավտոկայարանի մոտ բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Գարիկ Ս.-ի վարած ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված «Կամազ» մակնիշի բեռնատարն ու Երևանի բնակիչ 23-ամյա Արման Պ-ի վարած «Mitsubishi Outlander» մակնիշի ավտոմեքենան: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրողժը, վթարի հետևանքով Արման Պ-ն, նրա ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 23-ամյա Կարուշ Ե.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ճամբարակ» ամբուլատոր կենտրոն:
Վթարի մասին ոստիկանության Ճամբարակի բաժնից տեղեկությունը փոխացնել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, սակայն տեղում պարզվել է, որ վթարի փաստով պետք է զբաղվի ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժինը, քանի որ տեղում պարզվել է, որ և՛ վարորդները, և վիրավորները ՀՀ ՊՆ զորամասի ծառայողներ են:


Նմանատիպ հոդվածներ
Հայտնի են վթարի հետևանքով մահացած և տուժած զորացրված զինծառայողների անունները
ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամաններ է հայնել Սյունիքի մարզում զորացրված զինծառայողներ տեղափոխող ավտոմեքենայի վթարի մաս...
Կոտայքի մարզում վթարվել է ինքնաթիռ․ կան զոհեր
Հուլիսի 19-ին՝ Ժամը 09։30-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի մոտակայքում, «Լճեր» կոչվող տարածքի մոտ ինքն...
Թարմացված տվյալներ՝ Կոտայքում վթարված ինքնաթիռից․ ինքնաթիռը Յակ-52 է
Ներքին գործերի նախարարությունը թարմացրել է վթարված ինքնաթիռի հետ կապված տեղեկությունը: Նշվում է, որ, ըստ նախնական տեղեկո...
Նոր մանրամասներ՝ Կոտայքում «ՅԱԿ-52» ինքնաթիռի մահվան ելքով վթարի մասին
2024թ. հուլիսի 19-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասում անցկացվող ուսումնավարժական թռիչքի ժամանակ Եղվարդ քաղ...