Մեկ ամիս նշված ժամերին միակողմանի փակ կլինի Մյասնիկյան պողոտան
Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի հուլիսի 9-ից մինչև օգոստոսի 9-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն փուլ առ փուլ միակողմանի փակ է լինելու Մյասնիկյան պողոտան: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
«Հարգելի՛ քաղաքացիներ,
ճանապարհի միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի հուլիսի 9-ից մինչև օգոստոսի 9-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն փուլ առ փուլ միակողմանի փակ է լինելու Մյասնիկյան պ. – Հերացի փ. հատումից մինչև Մյասնիկյան պ. - Աճառյան փ. հատում ճանապարհահատվածը, այնուհետև՝ հետադարձ ուղղությամբ: Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին: Դեպի Նոր Նորք վարչական շրջան առաջարկվում է տրանսպորտային միջոցներին երթևեկել Արմենակյան կամ Բաբաջանյան փողոցներով: Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Կներդրվի նոր «անապահովության նպաստ». որ ընտանիքները կունենան նպաստ ստանալու իրավունք
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 11-ի նիստում հավանություն տվեց «Պետական նպաստների մասին» օրենքում եւ հարակից օրենքնե...
Մետրոյում նոր անցարգելներ՝ վճարման նոր համակարգերով․ նոր մանրամասներ․ «Հրապարակ»
«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ «Երևանի մետրոյի կայարաններում տեղադրվել են նոր անցարգելներ՝ վճարման նոր համակարգերով․ քաղա...
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Մի շարք փողոցներում բնակիչներին հորդորվում է փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են․ «Հուլիսի 9-ին՝ ժամը 23։00-04։00, Արաբկիր վարչական շ...
Ստացվել է կեղծ դեղի ահազանգ. հորդորվում է խուսափել տվյալ դեղի օգտագործումից
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ 2024 թվականի հուլիսի 9-ին «Դեղերի և բժշկական տեխնոլոգիան...