Ավշար գյուղի համայնքապետարանի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, հնչել է կրակոց
SHAMSHYAN- ի տեղեկություններով՝ հունիսի 25-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի բաժնում և Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ավշար գյուղի բնակիչներ՝ 18-ամյա Կարեն Խ․-ն և 27-ամյա Լյուդվիկ Մ․-ն վիճաբանել են միմյանց հետ, որի ընթացքում Լյուդվիկ Մ․-ն հնարավոր է որսորդական հրացանից կրակած լինի Կարեն Խ․-ի ոտքին, ինչպես նաև վիճաբանությանը մասնակցել է 3-ից 4 հոգի:
Ոստիկանության Արարատի բաժին է հրավիրվել Կարեն Խ․-ն, ով հայտնել է, որ հունիսի 24-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, Ավշար գյուղի համայնքապետարանի մոտ նկատել է մի խումբ անձանց, ովքեր վիճաբանել են միմյանց հետ, մոտեցել է նշված անձանց, որտեղ ճանաչել է միայն համագյուղացի՝ Լյուդվիգ Մ․-ին և այդ պահին հնչել է կրակոցի ձայն, որից հետո նշված անձինք հեռացել են, ինքը նույնպես հեռացել է, սակայն նկատել է, որ աջ ոտքը արյունոտված է:
Ոստիկանությունում ձեռնարկվում են միջոցառումներ Լյուդվիգ Մ․-ին հայտնաբերելու և նշված անձանց ինքնությունները պարզելու ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Անհատ ձեռներեցին տան գազի խողովակից պարшնի միջոցով կшխվшծ վիճակում հայտնաբերել է եղբայրը
Այսօր՝ հուլիսի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 12:25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարո...
Մանրամասներ՝ Գորիսում թունավորված ընտանիքի առողջական վիճակի մասին
Գորիսում թունավորվել են 7–հոգանոց ընտանիքի բոլոր անդամները, 4-ամյա երեխան մահացել է: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահո...
Տոկիոյում շոգի պատճառով 119 մարդ հոսպիտալացվել է
Այսօր Ճապոնիայի մայրաքաղաքում շոգ եղանակի պատճառով հոսպիտալացվել է ջերմային հարվածով 119 մարդ, հաղորդում է NHK հեռուստաա...
«Honda»-ն բախվել է գովազդային երկաթե սյանը․ նրանք վերադառնում էին Բաթումիից
Այսօր՝ հուլիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։50-ի սահմաններում «Honda Fit» մակնիշի ավտոմե...