Անհատ ձեռներեցին տան գազի խողովակից պարшնի միջոցով կшխվшծ վիճակում հայտնաբերել է եղբայրը
Այսօր՝ հուլիսի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 12:25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում և ոստիկանության Ամասիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ամասիա համայնքի տներից մեկում քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ կախվելու միջոցով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, ոստիկանության Ամասիայի բաժնի պետ Վահագն Գրիգորյանը:
Տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ նշված տանը գազի խողովակից պարանի միջոցով ինքնասպանություն է գործել Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Տարոն Հ.-ն:
Ահազանգով դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Իսահակյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը անհատ ձեռներեց էր, իսկ նրան կախված վիճակում հայտնաբերել է եղբայրը:
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ՝ Գորիսում թունավորված ընտանիքի առողջական վիճակի մասին
Գորիսում թունավորվել են 7–հոգանոց ընտանիքի բոլոր անդամները, 4-ամյա երեխան մահացել է: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահո...
Ավշար գյուղի համայնքապետարանի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, հնչել է կրակոց
SHAMSHYAN- ի տեղեկություններով՝ հունիսի 25-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի բաժնում և Արարատի մա...
Տոկիոյում շոգի պատճառով 119 մարդ հոսպիտալացվել է
Այսօր Ճապոնիայի մայրաքաղաքում շոգ եղանակի պատճառով հոսպիտալացվել է ջերմային հարվածով 119 մարդ, հաղորդում է NHK հեռուստաա...
Վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 9-ին պլանային նորոգման աշխատանքնե...