ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարզերում դպրոցականները լողով կզբաղվեն. կառավարությունը գումար կհատկացնի

Կառավարությունը հաստատել է մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման փորձնական ծրագիրը։ Մասնավորապես, դպրոցահասակ երեխաներին հնարավորություն կընձեռնվի զբաղվել լողով. «Լող մարզաձևով յուրաքանչյուր լողավազանում կզբաղվի դպրոցահասակ երեխաների 2 տարիքային խումբ․ 1-ին խմբում կընդգրկվեն 8-12 տարեկան երեխաները, 2-րդ խմբում՝ 13-17 տ․: 1-ին խմբում պարապողների առավելագույն քանակը 12-ն է, 2-րդ խմբում՝ 10-ը»,- տեղեկացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ մասնավոր լողավազաններին հրահանգվելու է ձևավորել խմբակներ՝ պրոֆեսիոնալ մարզիչով, իսկ կառավարությունը կվճարի ամսավճարը. «Մեր դառը փորձը ցույց է տալիս, որ ինչ լավ որոշում կայացնում ենք, վերջում դառնում է ոչ թե արդյունք, այլ չարաշահում, քրեական գործ, էս, էն, էն։ Մենք հիմա շատ զգույշ ենք մոտենում այս խնդրին, որովհետև պետք է գործիքներ ունենանք, որ իրոք երեխաները գնան լողավազան, լող պարապեն, ոչ թե հազարավոր երեխաների ցուցակներ ունենանք, որ իրենք էլ չգիտեն, որ լողի չեմպիոն են, և բյուջեից գումարներ գնան այդ կազմակերպություններ»։