ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ակադեմիական քաղաքը գործելու է 2030 թվականից․ Ժաննա Անդրեասյան
«Ակադեմիական քաղաք» ծրագիրը շատ խոշոր ծրագիր է և դրա իրականացումը փուլերով պետք է լինի. այս օրերին քննարկում ենք նաև թե որ փուլում որ աշխատանքները պետք է լինեն առաջնային:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Առաջին հերթին ենթակառուցվածքները ձևավորելու կարիք ունենք: Առաջին փուլում պլանավորում ենք նաև ազգային ստադիոնը, դա մեր կարևորագույն անելիքներից է, նաև քննարկել ենք ժամանակակից համերգասրահի կառուցումը, որը նույնպես առաջին փուլում է պլանավորվում: Մեծ ծավալով աշխատանք պետք է արվի որպեսզի նախագծման փուլին հասնենք: 2025-ի փետրվարից կկարողանանք սկսել առանձին շենքերով նախագծման աշխատանքները, իսկ բուն շինարարությունների իրականացման պլանն ընթացքում կհստակեցվի, որովհետև դրանք կախված են բազմաթիվ գործոններից»,- ասաց նախարարը:
Անդրեասյանի խոսքով՝ ծրագրի ընդհանուր արժեքն ամենայն ճշգրտությամբ ասել հնարավոր կլինի երբ մրցույթներն արված լինեն:
«Այս պահին խոսում ենք նախնական հաշվարկի մասին, որովհետև կան նորմատիվներ խոշորացված հաշվարկների տեսքով: Սա խոշորածավալ ծրագիր է, որը բավականին մեծ արժողություն ունի՝ խոսքը մի քանի տրիլիոն դրամի մասին է»,- ասաց նա:
Նախարարը նշեց, որ պետությունը չի պատկերացնում ծրագրի իրականացումը միայնակ:
«Հենց այս պահին ներդրումային ծրագիր ենք ամբողջացնում: «Ակադեմիական քաղաք» ծրագրի հանդեպ բավական մեծ հետաքրքրություն կա մասնավորի հետ համագործակցության: Առաջիկա մեր անելքիներից է լինելու նաև Քաղաքի իրականացման գործընկերների հետ միասին աշխատանքը»,- նշեց նա:
Խոսելով «Ակադեմիական քաղաքի» գործելու ժամկետներից, Անդերասյանն ասաց.
«Ակադեմիական քաղաք»-ը սկսելու է գործել 2030 թվականից, բայց սկսելու է գործել փուլային սկզբունքով: Սկզբում հասանելի կլինեն որոշ ենթակառուցվածքներ, հետո կավելացվեն նորերը»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չենք պատրաստվում կոմֆորտ ստեղծել այն քաղաքացիների համար, որոնք որոշել են, որ իրենք պետք է աղքատ մնան. Փաշինյան
Անապահովության նպաստի նոր համակարգով նախ կհաշվարկվեն ընտանիքի անդամների եկամուտները, ապա կգնահատվի նրանց անապահովության...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անհետ կորածների հարազատները նամակ են ուղղել Փաշինյանին՝ խնդրելով՝ գոնե ընդունի իրենց
Այսօր կառավարության դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում արցախցի անհետ կորածների հարզատները։ Նրանք պահանջում էին իշխանութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աննա Հակոբյանն իրենց բակում հյուրընկալել է հեծանվորդներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել` նշելով, որ առավոտյան հյուրընկալել է Փաշինյանի հետ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրասնոդարում ցույցեր են տեղի ունենում լույսի զանգվածային անջատումների պատճառով
Կրասնոդարում հուլիսի 20-ի ցերեկը մարդիկ փակել են փոզոցները պահանջելով վերականգնել Էլեկտրաէներգիան։ Նրանք արդեն մեկ օր է,...