Ռուսաստանում` Օմսկի մարզում երեխան մահացել է գետի ափի փլուզման հետևանքով
Օմսկի մարզում քրեական գործ է հարուցվել 12-ամյա տղայի մահից հետո, որի վրա ընկել է ավազե լանջը: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» -ն՝ հղում անելով ՌԴ հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությանը:
Արտակարգ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 3-ի երեկոյան Իրտիշ գետի ափին:
«Ավազե լանջի փլուզման հետևանքով մահացել է 12-ամյա մի տղա, որը զբոսնում էր իր հասակակցի հետ։ Երեխան մահացել է մինչ շտապօգնության ժամանումը։ Երկրորդ տղան աննշան վնասվածքներ է ստացել, կարողացել է ինքնուրույն դուրս գալ եւ օգնություն կանչել», - հայտնել են գերատեսչությունից։