Ինչ-որ համակարգում գումար են ներդրել ու հիմա չեն կարողանում հանել․ մեդիափորձագետն ահազանգում է

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը կրկին ահազանգում է՝ խաբեության դեպքերի մասին։


«Վերջին երկու ժամում արդեն հինգերորդ մարդն է գրում, որ ինչ-որ moneyarix համակարգում գումար են "ներդրել" ու հիմա չեն կարողանում հանել։ Ինչ-որ լրացուցիչ գումար են ուզում։ Որը որ վերցնեն, էդ էլ, բնականաբար, կկորի։


Եվս 246 անգամ հորդորում եմ եւ մորդորում - չի կարելի ամեն մի անծանոթի ասած տեղ գումար տեղադրել։ Նույնիսկ, եթե ինքը ինչ-որ սերտիֆիկատների նկար ա ուղարկում։ Շատ վստահ ա խոսում։ Արհեստական բանականություն ա, իբր, օգտագործում։


Մենակ էսօր ինձ գրածները կորցրել են մոտավորապես 150 հազար դոլար։ Նվիրել ինչ-որ ժուլիկներին»,- գրել է Մարտիրոսյանը։