23 անհետ կորած զինծառայողների ընտանիքներ 300 հազարական դրամական աջակցություն կստանան մինչև օգոստոս
23 անհետ կորած զինծառայողների ընտանիքները 300 հազարական դրամ աջակցությունը կշարունակեն ստանալ մինչև օգոստոս ամիսը ներառյալ։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Նշվում է, որ «Ադրբեջանի կողմից 2020 թ. սեպտեմբերի 27–ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը հաստատելու մասին» որոշմամբ ամենամսյա դրամական այս աջակցությունը տրամադրվելու է այնքան ժամանակ, քանի դեռ անհետ կորած զինծառայողին դատական կարգով չեն ճանաչել անհայտ բացակայող:
Այս որոշումը պարբերաբար երկարաձգվել է, և նախորդ ժամկետը լրանում էր այս տարվա հուլիսի 1–ին։
2024 թ. հուլիս–օգոստոս ամիսների համար աջակցության տրամադրման ընդհանուր ծավալը կազմում է 13 մլն 800 հազար դրամ: