Ճապոնիայում 20 տարվա մեջ առաջին անգամ նոր թղթադրամներ են ներկայացրել

Ճապոնիայի բանկը, որը 20 տարի իենի(Ճապոնիայի պաշտոնական տարադրամ) դիզայնը չի փոխել, շրջանառության մեջ է դրել նոր թղթադրամներ: Այս մասին հուլիսի 3-ին հայտնել Է կարգավորիչի մամուլի ծառայությունը։


Ինչպես ճշտում է NHK հեռուստաալիքը, փողը համալրված է 3-D հոլոգրամի տեխնոլոգիայով՝ կեղծիքների դեմ պայքարելու համար։ Թղթադրամների վրա կիրառվում է նոր տեսակի հատուկ պատկեր, որն ավելի դժվար է կեղծել։


10 հազար իեն անվանական արժեքով թղթադրամի վրա պատկերված է գործարար Սիբուսավա Էյիտին, որը համարվում է ճապոնական կապիտալիզմի հայրը: 5 հազար իեն թղթադրամի վրա հայտնվել է ուսուցիչ Ցուդա Ումեկոն՝ արտասահմանում կրթություն ստացած առաջին կանանցից մեկը։ հազար իեն-ի վրա պատկերված է մանրէաբան Կիտասատո Սիբասաբուրոն։ Նա մշակել է տետանուսի(փայտացում) բուժման ուղիներ:


Ճապոնիայի կառավարությունն ու բանկը նախատեսում են մինչեւ հաջորդ տարվա մարտ 7,48 մլրդ թղթադրամ տպագրել: