Տավուշում Mercedes-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին և բռնկվել
Այսօր՝ հուլիսի 2-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պտղավան գյուղում ավտոմեքենան է այրվում։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների «Mercedes» մակնիշի ավտոմեքենան, որը վրացական համարանիշներով է եղել, բախվել է ճանապարհի եզրի բետոնե արգելապատնեշներին, ինչի հետևանքով էլ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի 100 մետրից։
Հրշեջները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։
Այս պահին ոստիկաններն ու պարեկները պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը և արդյոք տուժած կամ տուժածներ կան, թե ոչ։
Դեպքի փաստով ՊԾ Տավուշի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Նմանատիպ հոդվածներ
Երևանում օտարերկրացիները երկաթյա ձողերով ծեծել են իրենց համերկրացուն ու կողոպտել
Հուլիսի 1-ի գիշերը, ժամը 01։31-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել Խորենացու փողոցում գործող հոս...
Քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Կիևյան կամրջից
Հուլիսի 2-ին, ժամը 20։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանու...
Երևանում հսկայական բարդին արմատից պոկվել ու տապալվել է
Այսօր՝ հունիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փ...
Իլինոյս նահանգում տեղակայված ֆուտբոլի դաշտում անսպասելիորեն փոս է առաջացել
Միացյալ Նահանգների Իլինոյս նահանգում տեղակայված ֆուտբոլի դաշտում անսպասելիորեն փոս է առաջացել Առաջացած փոսի խորությունը...