Միլիոնատերն այրել է սեփական տունը՝ կնոջ պատճառով

Բրիտանացի միլիոնատերն այրել է իր տունը, որպեսզի ամուսնալուծության ժամանակ այն չհասնի իր կնոջը, գրում է Oddity Central-ը:


Ինչպես գրում են ԶԼՄ-ները, միլիոնատեր և պրոֆեսիոնալ գոլֆ խաղացող Ֆրենսիս Մակգիրքը հազիվ է խուսափել բանտարկությունից այն բանից հետո, երբ նա հրկիզել է իր 1,4 միլիոն դոլար արժողությամբ տունը: Տղամարդը դա արել է, քանի որ չի ցանկացել, որ առանձնատունը բաժին հասնի իր կնոջը, որի հետ նա ամուսնալուծության գործընթացում է:


Երբ անհանգստացած հարևանների կողմից կանչված հրշեջները մոտեցան այրվող տանը, նրանք գտան Ֆրենսիսին, ով իրեն տարօրինակ էր պահում: Նա հրաժարվել է առաջին օգնությունից և ցանկացել է տուն վերադառնալ՝ շանը փրկելու համար։ Փրկարարներին հաջողվել է կանգնեցնել կրակի տարածումը և փրկել կենդանուն։


Դատարանը Ֆրենսիսին դատապարտել է երկու տարվա պայմանական ազատազրկման։


Ավելի վաղ ամերիկացին գրեթե այրել էր իր տունը՝ փորձելով ազատվել սարդից։