Արեյանը` Արզնի-2 ջրատարի՝ Հրազդան կիրճի հատվածում կրկին վթարվելու մասին
Անթույլատրելի է ջրատար խողովակը թողնել գետի հոսող ջրի մեջ։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը` խոսելով Արզնի-2 ջրատարի՝ Հրազդան կիրճի հատվածում կրկին վթարվելու մասին։
Նշենք, որ հունիսի 27-ին հայտնի դարձավ, որ «Արզնի 2» ջրատարը վթարվել է, որի հետևանքով հունիսի 27-ին ժամը 18:30-ից մինչև հունիսի 28-ը ժամը 23:00-ն դադարեցվել էր Երևանի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեների ջրամատակարարումը։
Ըստ նրա՝ «Վեոլիա ջուրը», բարեբախտաբար, ճիշտ ժամանակին կարողացել է փականն անջատել, որպեսզի ջրի վարակի դեպք չգրանցվի Արաբկիրում։
Նա հայտնել է․ «Գետի հունի մաքրման աշխատանքները մեկնարկել են։ Եթե այդ աշխատանքները չարվեն, ոչ մի երաշխիք չկա, որ պարբերաբար նման վթարները չեն կրկնվի»։
Արեյանը հավելել է, որ ձեռնարկվել են համապատասխան աշխատանքներ, և վթարի հաջորդ օրը՝ ժ․23։00, ջրամատակարարումը միացվել է։
Քաղաքապետի խորհրդականը հույս է հայտնել, որ կարճ ժամանակահատվածում ամբողջ փլուզված հատվածը դուրս կբերվի, գետի հունը կփոխվի, կմաքրվի և ջրատարը կազատվի հոսող ջրի այդ ծավալից։
Նմանատիպ հոդվածներ
Հայկական կողմին փոխանցված 2 զինծառայողի մասունքները նույնականացվել են
2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով գտնվելու վայրն անհայտ երկու զինծառայողների ինքնությունները պարզվել են։ Այս...
Օդանավակայանում ռումբի մասին կեղծ ահազանգը կատարելու կասկածանքով 36-ամյա տղամարդը ձերբակալվել է
Ահազանգը, իբր «Շիրակ» օդանավակայանում ռումբ կա տեղադրված, կեղծ է։ Այս մասին հայտնում է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սար...
ՆԳՆ-ն՝ Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ռումբի վերաբերյալ ահազանգի մասին
Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել: Այս մասին Auroranews-ին հայտնեց ՆԳՆ մամուլի քար...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Կասեցվել է «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող կաթի մթերման չորս կետերի արտադրական գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի և Գեղարքունիքի մարզային կենտրոնների տեսուչները վերահսկողական միջոցառ...