Տնտեսություն

Թուրքիայում կվերականգնեն 508 տարվա պատմություն ունեցող հայկական եկեղեցին

Alya B.
Թուրքիայում կվերականգնեն 508 տարվա պատմություն ունեցող հայկական եկեղեցին

Թուրքիայի արևելյան Դիարբեքիր նահանգի Սուրի շրջանի Ալի Փաշա թաղամասում գտնվող Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին կվերականգնվի, հայտնում է Ermenihaber-ը:


Հունիսի 28-ին Պոլսո Հայոց պատրիարքարանի կողմից մեկնարկել են 508 տարվա պատմություն ունեցող եկեղեցու վերականգնման աշխատանքները: Այդ նպատակով Թուրքիայի մշակույթի նախարարությունը հատկացրել է միայն 5 մլն լիրա, չնայած որ, ըստ հաշվարկների, վերականգման համար ավելի մեծ գումար է անհրաժեշտ:


Աշխատանքները մեկնարկել են Պոլսո Հայոց պատրիաք Սահակ Բ Մաշալյանի բարձրացրած աղոթքից հետո։


Նշենք, որ եկեղեցին Օսմանյան կայսրության տարիներին ծառայեցվել է որպես արհեստագործական դպրոց: Հայոց ցեղասպանության ոճրագործությունից հետո եկեղեցին ո՛չ կրոնական, ո՛չ այլ նպատակների համար չի օգտագործվել և այժմ գտնվում է ավերված վիճակում:



Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Տնտեսություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250