 
                                        
                                        
                                        
                                    Քանյե Ուեսթը Մոսկվայում է
 
                                        
                                        
                                        
                                    Հայտնի ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը ժամանել է Ռուսաստանի մայրաքաղաք։ Այս մասին հայտնել է պրոդյուսեր Յանա Ռուդկովսկայան իր Telegram-ալիքում։
Նա հույս է հայտնել, որ երաժշտի ելույթը «Լուժնիկիում» կկայանա և «անշլագ» կլինի։ Ռուդկովսկայայի կարծիքով՝ տոմսերը կարող են վաճառվել երեք օրում, եթե շոուն, այնուամենայնիվ, կազմակերպվի։
Հիշեցնենք, որ մայիսի սկզբին տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Քանյե Ուեսթն իր ծննդյան օրը՝ հունիսի 8-ին, ելույթ կունենա Ռուսաստանում, սակայն այդ տեղեկությունները չէին հաստատվել:
 
                        






























 
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                            