Պետերբուրգում տղամարդը մերսման ժամանակ խեղդել է կնոջը եւ մարմինը նետել լոգարան
Պետերբուրգում տղամարդը մերսման ժամանակ խեղդել է կնոջը: Այնուհետև նա լոգարանը լցրել է ջրով, տեղափոխել մարմինը այնտեղ և լքել բնակարանը։
Պետերբուրգում պարզվում են կնոջ մահվան հանգամանքները։
Ինչպես հայտնի է դարձել 78.ru-ին. շաբաթ գիշերը Պարգոլովո գյուղի Վոլոգդինա փողոցի թիվ 5 տան մոտ ձերբակալել են հարբած վիճակում գտնվող 37-ամյա տղամարդուն, որը ոստիկանության աշխատակիցներին հայտնել է, որ խեղդամահ է արել իր կնոջը: Դեպքի վայր ժամանած թիմը հայտնաբերել է 41-ամյա կնոջ դի ՝ խեղդամահության հետքերով։
Ձերբակալվածը պարզաբանել է, որ հունիսի 29-ին՝ ժամը 0:30-1:30-ն ընկած ժամանակահատվածում, երկսենյականոց բնակարանի սենյակներից մեկում մերսում է արել կնոջը: Առանց որևէ պատճառի, մի պահ նա ձեռքերով սեղմել է նրա պարանոցը և խեղդել նրան: Այնուհետև լոգարանը լցրել է ջրով, մարմինը տեղափոխել է լոգարան, որտեղ դեմքով դրել է ջրի մեջ և լքել բնակարանը։ Դիակն ուղարկվել է դիահերձարան, հարուցվել է քրեական գործ սպանության դեպքի առթիվ։ Կասկածյալը գտնվում է մեկուսարանում։ Պարզվել է, որ ավելի վաղ նա զենքի գործադրմամբ ավազակության գործով է մեղադրվել, սակայն հայտնվել է ոչ թե բանտում, այլ հոգեբուժարանում։
Նմանատիպ հոդվածներ
Գողության դեպք՝ Երևանում․ տան պատուհանի ճաղավանդակը կտրել, պատուհանով մուտք են գործել ներս և գողացել 2 հազար դոլար, 60 հազար և 3 հարյուր դոլար արժողության ժամացույցներ և այլ փաստաթղթեր
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 19-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։25-ի սահմաններում ՀՀ Նե...
Անչափահաս վարորդը Երևանում «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Երեկ մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում, գրում է Shamshyan.com-ը: Ժամը 20։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 17-ամ...
«Բերիլ» արևադարձային փոթորիկն ուժգնանում է կյանքի համար վտանգավոր քամիներ ստեղծելով
Կարիբյան ավազանի հարավարևելյան մեծ մասում կիրակի տագնապ է տիրում, քանի որ «Բերիլ» արևադարձային փոթորիկը ուժգնացել և դարձ...
Առեղծվածային դեպք՝ Տավուշի մարզում․ Հայտնաբերվել է ՌԴ 31-ամյա կնոջ մարմին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 28-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 23...