Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին դիմել է ժողովրդին և կոչ արել
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին դիմել է ժողովրդին և կոչ արել ակտիվորեն մասնակցել նախագահական ընտրություններում քվեարկությանը։ Ելույթը հեռարձակել է SNN հեռուստաալիքը։
«Բոլոր նրանք, ովքեր շահագրգռված են ուժեղ Իրանով, պետք է մասնակցեն ընտրություններին»,- ասել է Խամենեին։
Վերջինիս խոսքով՝ ընտրություններին բնակչության ակտիվ մասնակցությունը «թշնամուն հաղթելու ուղիներից մեկն է»։ Առաջիկա ընտրությունները, ինչպես նշել է Գերագույն առաջնորդը, կլինեն «փորձություն իրանցիների համար», և ժողովուրդը պետք է բարձր մասնակցություն ցուցաբերի՝ «լռեցնելու բոլոր թերահավատներին»։
Հիշեցնենք` Իրանում արտահերթ նախագահական ընտրությունները նշանակված են հունիսի 28-ին։ Նախագահական մրցարշավին մասնակցելու համար փաստաթղթեր ներկայացրած 80 անձանցից Սահմանադրության պահապանների խորհուրդն ընտրել է ընդամենը 6 թեկնածուի։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի վարչապետի աշխատակազմն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին առաջարկ է արել
Վերջին շրջանում Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը պարբերաբար տեղեկատվություն է տարածում, թե Հայաստա...
Պաղեստինի ԱԳՆ-ն անդրադարձել է իրենց պետությունը ճանաչելու մասին Հայաստանի հայտարարությունը
Պաղեստինի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությունը՝ Պաղեստինը որպես անկախ պետություն...
Ադրբեջանը պատրաստվում է ռազմական էսկալացիայի․ ֆրանսիայում Մակրոնին կոչ են արել զորքեր ուղարկել ՀՀ․ ԶԼՄ
Ֆրանսիացի մի շարք քաղաքական և հասարակական գործիչներ բաց նամակ են ստորագրել՝ նախագահ Էմանուել Մակրոնին կոչ անելով խաղաղապ...
Բելառուսի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել հայկական կողմին
Բելառուսի ԱԳՆ-ն նոտա է փոխանցել հայկական կողմին:Այսօր Մինսկում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների հետ երկկողմ համագործակցության...