Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Սևաստոպոլին և Ղրիմին Օդեսայի նավահանգստի բեռնանավերից․ ԶԼՄ
Ուկրաինայի զինված ուժերն իրականացնում են ուկրաինական ATACMS հրթիռների արձակումը Ղրիմի և Սևաստոպոլի ուղղությամբ բեռնանավերից, որոնք գտնվում են Օդեսայի բեռնատար նավահանգստում, գրում է «Военное дело» հեռուստաալիքը:
Հաղորդվում է, որ ուկրաինացի զինյալները ATACMS հրթիռներով արձակման կայանքներ են տեղադրում բեռնանավերի վրա։ Նշվում է, որ համազարկից հետո նավը քողարկվում է այլ չոր բեռնատար նավերի կերպարանքով։
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Սևաստոպոլը հարձակման էր ենթարկվել ուկրաինական բանակի կողմից։ Ուկրաինայի զինված ուժերը քաղաքի ուղղությամբ արձակել են ATACMS հրթիռներ՝ կասետային մարտական ստորաբաժանումներով։ Նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևի տվյալներով՝ հարձակման հետևանքով տուժել է 153 խաղաղ բնակիչ, չորսը զոհվել են: Ղրիմում և Սևաստոպոլում հունիսի 24-ին սուգ Է հայտարարվել։