Ռումինական գյուղը կդառնա ՆԱՏՕ-ի ամենախոշոր ռազմաբազան Եվրոպայում
Ռումինիայում «Միխեյ Կոգալնիչանու» ավիաբազան շուտով կվերածվի Եվրոպայում ՆԱՏՕ-ի ամենամեծ ռազմաբազայի, նույնիսկ ավելի մեծ, քան Գերմանիայի «Ռամշտայնը», գրում է BBC-ն: Վայրն այդպես է կոչվել մոտակա գյուղի անունով, որն իր հերթին անվանվել է 19-րդ դարի ազատական քաղաքական գործիչ Միխայիլ Կոգալնիչանուի անունով։
Ռազմաբազան շուտով կհյուրընկալի ռումինական F-16-ների էսկադրիլիան, որոնք վերջերս են գնել Նորվեգիայից, ինչպես նաև MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքեր և ռազմական ավան, որի միջոցով ռոտացիայի են ենթարկվելու ՆԱՏՕ-ի 32 երկրի զինվորներ, օդաչուներ և նավաստիներ: Սպասվում է բրիտանական օդուժի վեց Eurofighter Typhoon-ի ժամանումը:
Ռազմաբազան գտնվում է Սև ծովի ափից ընդամենը 20 կմ հեռու, ուղիղ գծով Օդեսայից հեռու է 300 կմ, Սևաստոպոլից՝ 400 կմ։