ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Իսրայելցի զինվորականները վիրավոր պաղեստինցուն կապել են մեքենայի ծածկին և քշել
Հորդանան գետի արևմտյան ափին 35-հազարանոց պաղեստինյան Ջենինում իսրայելցի զինվորները վիրավոր պաղեստինցուն կապել են զրահապատ ռազմական ջիպի ծածկին: Սոցիալական ցանցերում, այդ թվում՝ իսրայելական, տարածվել են համապատասխան կադրեր։
Զինվորականների հայտարարության համաձայն՝ պաղեստինցիներին բռնելու գործողության ընթացքում իսրայելցի զինվորները պատասխան կրակ են բացել այն բանից հետո, երբ նրանք կրակ են բացել: Ընդ որում, հենց Իսրայելում չեն պատասխանում այն հարցին, թե ընդհանրապես ինչ է արել իսրայելական բանակը պաղեստինյան քաղաքում։ Արդյունքում վիրավորվել է ձերբակալված կասկածյալը։ Ավելի ուշ զինվորները վիրավոր երիտասարդին տեղավորել են մեքենայի շարժիչի ծածկի վրա։
Պաղեստինցու հարազատները հայտարարում են, որ իրենք դիմել են իսրայելցի զինվորականներին վիրավորին շտապօգնության բրիգադի բժիշկներին հանձնելու խնդրանքով, սակայն վերջիններս նրան կապել են շիկացած ծածկին և հեռացել:
Որոշ ժամանակ անց իսրայելական լրատվամիջոցներում հայտնվեց հաղորդագրություն, որում ասվում է, որ իսրայելցի զինվորներն այդպիսով որոշել են օգնել վիրավորին և առանց շտապ օգնության սպասելու տեղափոխել բուժհաստատություն: Թե կոնկրետ ուր է ի վերջո տեղափոխվել վիրավոր պաղեստինցին, դժվար է պարզել։ Հարազատների հետ կապի, վերջին տվյալներով, նա դուրս չի գալիս, եթե, իհարկե, նման փոխադրումից հետո ընդհանրապես ողջ է մնացել։
Կադրերում երևում է շտապօգնության մեքենան, որը դեպքի վայր է ժամանել նախքան պաղեստինցուն զրահամեքենայի կապոտով տանելը: