Վիետնամի ԱԳՆ-ն Պուտինի այցից հետո ԱՄՆ-ին ռազմավարական գործընկեր է անվանել
Վիետնամ Պուտինի այցից առաջ Հանոյում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել մյուս երկրներին հնարավորություն չտալ ՌԴ նախագահին առաջ տանել սեփական դիրքորոշումն ուկրաինական հակամարտության վերաբերյալ: Սակայն Վիետնամն անտեսել է այդ կոչը։ ԱԳՆ ղեկավարը տեղեկացրել է, որ երկիրը պատրաստ է զարգացնել գործընկերությունն ԱՄՆ-ի հետ՝ պետությունների անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և քաղաքական ինստիտուտների նկատմամբ հարգանքի հիման վրա:
ԱՄՆ պետքարտուղարի Արեւելյան Ասիայի եւ Խաղաղ օվկիանոսի հարցերով օգնական Դենիել Քրիթենբրինկը Վիետնամ է ժամանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցի հաջորդ օրը: Նրա խոսքով՝ երկու երկրների համագործակցությունը կնպաստի տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը և զարգացմանը:
Վիետնամի արտաքին գործերի նախարար Բույ Թհան Շոնը հայտարարել է, որ երկիրն ԱՄՆ-ին համարում է իր ռազմավարական գործընկերը եւ աջակցում է Հարավարեւելյան Ասիայի պետությունների հետ պետությունների համագործակցության ամրապնդմանը: Այս մասին հայտնում է ՌԲԿ-ն։
ԱՄՆ պետքարտուղարի օգնականը Վիետնամ է ժամանել ՌԴ նախագահ Պուտինի այցի հաջորդ օրը և հայտարարել, որ երկու երկրների հարաբերությունները «երբեք ավելի ամուր չեն եղել, քան հիմա»: Հանոյը հայտնել Է Վաշինգտոնի հետ գործընկերությունն ամրապնդելու պատրաստակամության մասին։
Վիետնամն ԱՄՆ-ին ռազմավարական գործընկեր է համարում եւ աջակցում է Հարավարեւելյան Ասիայի երկրների հետ Միացյալ Նահանգների համագործակցության ամրապնդմանը, ինչը կնպաստի «խաղաղությանը, կայունությանը եւ զարգացմանը տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում», հայտարարել է Վիետնամի ԱԳՆ ղեկավար բոյ Թհան Շոնը:
Նմանատիպ հոդվածներ
Գնել Սանոսյանը՝ Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի և կամրջի շինարարության ընթացքի մասին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր այցելել է Տավուշի մարզ ու հետևել Կիրանցի նոր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ինչո՞ւ հերթական ընդդիմադիր շարժումը ձախողվեց»․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել. «ՔՊ-ի առաքելության, ժողովրդական գաղափարախոսության և ար...
Սերբիայի նախագահը կոչ է արել պատրաստվել ցանկացած հնարավոր սցենարի և իրավիճակի վատթարացմանը
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ՆԳՆ-ին կոչ է արել պատրաստվել ցանկացած հնարավոր սցենարի և ապահովել բոլոր անհրաժեշտ պահ...
60 հազար ընտրատեղամաս պատրաստ է առաջիկա ընտրություններին
Իրանի ընտրական շտաբի ղեկավարը հայտարարել է, որ մոտ 60 հազար ընտրատեղամասեր պատրաստ են, որպեսզի մարդիկ կարողանան քվեարկել...