Սերբիայի նախագահը կոչ է արել պատրաստվել ցանկացած հնարավոր սցենարի և իրավիճակի վատթարացմանը
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ՆԳՆ-ին կոչ է արել պատրաստվել ցանկացած հնարավոր սցենարի և ապահովել բոլոր անհրաժեշտ պահուստները, քանի որ ակնկալում է Եվրոպայում անվտանգության ոլորտում իրավիճակի վատթարացում մինչև տարեվերջ:
Կիրակի օրը Վուչիչը և փոխվարչապետ և ներքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը Սերբիայի ներքին գործերի նախարարության օրը կայացած արարողության ժամանակ լավագույն աշխատակիցների պարգևատրում են անցկացրել:
«Ապրում ենք մի աշխարհում, որտեղ չկա անվտանգություն, կայունություն, և հնարավոր չէ հեշտությամբ դիտարկել այն, ինչ տեղի կունենա մինչև այս տարվա վերջ, առավել ևս շատ բան պլանավորել ապագայի համար։ Այդ պատճառով մենք պետք է մտածենք մեր երկրի մասին եւ լավ պատրաստվենք յուրաքանչյուր հնարավոր սցենարին, լավ հասկանանք, թե ինչ է կատարվում աշխարհում, Եվրոպայում, եւ որտեղ է այդ ամենի մեջ գտնվում Սերբիան», - հայտարարել է Վուչիչը հավաքվածներին։
Սերբ առաջնորդի խոսքով ՝ ՆԳՆ աշխատանքն էլ ավելի կարևոր կդառնա, քանի որ քաղաքացիների անվտանգությունն առաջնային է և առանցքային նշանակություն ունի:
«Պատրաստ եղեք ավելի ծանր ժամանակահատվածի, ոչ թե այն պատճառով, որ Սերբիան ծանր կամ վատ վիճակում է, ընդհակառակը։ Քանի որ գիտեմ, թե ինչ է լինելու աշխարհում, գիտեմ, որ իրավիճակը մեզ մոտ էլ շատ ավելի ծանր է լինելու, ուստի կարևոր է ապահովել բոլոր այն ռեզերվները, որոնք կան և պատրաստվել այդ շրջանին։ Որքան էլ դժվար լինի Եվրոպայում եւ աշխարհում, Սերբական հողի յուրաքանչյուր թիզ պետք է անվտանգ լինի», - ընդգծել է Վուչիչը։
Ավելի վաղ Սերբիայի նախագահը բազմիցս մտահոգություն էր հայտնել, որ Ուկրաինայի հակամարտությունը կվերածվի գլոբալ զինված դիմակայության արդեն այս տարվա աշնանը՝ կողմերի անհաշտ դիրքորոշումների պատճառով:
Նմանատիպ հոդվածներ
Գնել Սանոսյանը՝ Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի և կամրջի շինարարության ընթացքի մասին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր այցելել է Տավուշի մարզ ու հետևել Կիրանցի նոր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ինչո՞ւ հերթական ընդդիմադիր շարժումը ձախողվեց»․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել. «ՔՊ-ի առաքելության, ժողովրդական գաղափարախոսության և ար...
Վիետնամի ԱԳՆ-ն Պուտինի այցից հետո ԱՄՆ-ին ռազմավարական գործընկեր է անվանել
Վիետնամ Պուտինի այցից առաջ Հանոյում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել մյուս երկրներին հնարավորություն չտալ ՌԴ նախագահին առաջ տ...
60 հազար ընտրատեղամաս պատրաստ է առաջիկա ընտրություններին
Իրանի ընտրական շտաբի ղեկավարը հայտարարել է, որ մոտ 60 հազար ընտրատեղամասեր պատրաստ են, որպեսզի մարդիկ կարողանան քվեարկել...