Մբապեն քիթը կոտրելուց հետո խաղացել է Ֆրանսիայի հավաքականում
Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն մասնակցել է 2024 թվականի Եվրոպայի առաջնության ժամանակ կայացած գերմանական «Պադերբորնի» դուբլի հետ ընկերական հանդիպմանը և դարձել երկու գոլի հեղինակ։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը։
Ֆուտբոլիստը վնասվածք ստանալուց հետո առաջին անգամ է խաղադաշտ մտել՝ քթի կոտրվածքով։
Մբապեն քթի կոտրվածք է ստացել Եվրո-2024-ի առաջին տուրի՝ Ավստրիայի դեմ խաղում։ Նրա համար պատրաստվել է հատուկ դիմակ, որով նա խաղալու է Եվրոյում։ Հունիսի 21-ին կայացած և 0:0 հաշվով ավարտված երկրորդ տուրի Նիդեռլանդների դեմ խաղում հարձակվողը պահեստայինների նստարանին էր տեղավորվել, սակայն խաղադաշտ դուրս չեկավ։
Առաջին տուրում Ֆրանսիան 1։0 հաշվով հաղթեց Ավստրիային։ 25-ամյա հարձակվողը 85-րդ րոպեին դեմքով բախվել է ավստրիացի պաշտպանի ուսին և ստացել քթի վնասվածք, որից հետո նրան փոխարինել է Օլիվյե Ժիրուն։ Սկզբում լրատվամիջոցները հայտնում էին, որ Մբապեն քթի կոտրվածք ունի և վնասվածքի պատճառով շտապ վիրահատության կարիք կունենա, սակայն ավելի ուշ վիրահատության մասին տեղեկությունը հերքվեց Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից։
Նմանատիպ հոդվածներ
Եվրո-2024-ի խաղում Իսպանիան հաղթեց Իտալիային
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի խաղում Իսպանիայի հավաքականը 1։0 հաշվով հաղթեց Իտալիայի ընտրանո...
Երևանը պաշտոնապես դարձավ 2027-ի Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերի ընդունող երկիրը. Արայիկ Հարությունյան
Հայաստանում 2027 թվականին կայանալիք Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը փոխանցվել է Հայաստանին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղե...
Շախմատի Հայաստանի թիմը դարձել է Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության փոխչեմպիոն
Հայաստանի թիմը դարձավ Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության փոխչեմպիոն, տեղեկացնում են Հայաստանի Շախմատի ֆեդ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սիմոն Սիմոնյանը և Համեստ Աֆրիկյանը դարձել են բռնցքամարտի պատանեկան ԵԱ չեմպիոններ՝ հաղթելով ադրբեջանցի և իտալացի մրցակիցներին
Բոսնիա և Հերցոգովինայում ընթանում է բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունը, որում Հայաստանն արդեն 2 չեմպիոն ունի։...