Մբապեին արգելել են խաղալ Ֆրանսիայի դրոշի գույներով դիմակով

Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստ Կիլիան Մբապեն, ով Եվրո-2024-ի Ավստրիայի դեմ խաղում քթի կոտրվածք է ստացել, ազգային դրոշի գույներով պաշտպանիչ դիմակով չի խաղա: Այս մասին տեղեկացնում է RMC Sport-ը։


Աղբյուրի տեղեկություններով՝ եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) կարգելի Մադրիդի «Ռեալի» 25-ամյա հարձակվողին Նիդեռլանդների դեմ երկրորդ տուրի խաղում խաղադաշտ դուրս գալ գունավոր դիմակով, քանի որ ըստ կանոնակարգի՝ այն պետք է լինի մեկ գույնի:


Առաջին տուրում Ֆրանսիան 1:0 հաշվով հաղթել է Ավստրիային:


Ի սկզբանե ԶԼՄ-ները հայտնել էին, որ Մբապեի քիթը կոտրվել է և շտապ վիրահատության կարիք կունենա ստացած վնասվածքի պատճառով, սակայն ավելի ուշ վիրահատության մասին տեղեկությունը հերքել Է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան:


Ֆրանսիան խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումը կանցկացնի Նիդեռլանդների հետ: Մենամարտը կկայանա հունիսի 21-ին, Երևանի ժամանակով 23:00-ին: Երրորդ հանդիպումը ֆրանսիացիները կանցկացնեն լեհ ֆուտբոլիստների դեմ ամսի 25-ին, մեկնարկային սուլիչը կհնչի Մոսկվայի ժամանակով 19:00-ին:

Քաղաքականություն