ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր նախագծեր՝ Արաբկիրում. հանրային մեծ գոտիներ, առևտրային համալիր ու բարեկարգ բակեր
Համայնք-մասնավոր գործակցությամբ Կոմիտասի պողոտայում կձևավորվի հանգստի նոր հարմարավետ գոտի՝ մարզահրապարակով, ամֆիթատրոնով ու ջրավազան-շատրվաններով: Կառուցվող առևտրային համալիրում էլ կգործեն նաև մանկական ՏՏ զարգացման ու երաժշտական կենտրոններ, ստորգետնյա ավտոկայանատեղի: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
2024թ. ծրագրով Արաբկիր վարչական շրջանում հիմնանորոգվում է շուրջ 10 բակային տարածք, կառուցվել է շների զբոսանքի համար առանձնացված հատված:
Նախագծերը կյանքի կոչելու նպատակով ապամոնտաժվել են 70-ից ավելի ավտոտնակ, անօրինական շինություն ու կրպակ: Բակային ավելի քան 30,000 քմ տարածք մաքրվել է հողազավթումներից:
Վերակառուցումից հետո առաջիկայում շահագործման կհանձնվի նաև Մերգելյանի այգին: Ճեմուղիներ, նստարաններ, խաղահրապարակ ու մարզահրապարակ, շատրվանային համալիր, մանկական զարգացման կենտրոն. տասնամյակներ շարունակ տարատեսակ կրպակներով, սրճարաններով ու չգործող կարուսելներով ծանրաբեռնված այգին հիմնովին կփոխվի: