Հստակեցվել է` որ երկրներն են ստորագրել Ուկրաինային նվիրված համաժողովի ամփոփիչ հռչակագիրը
Կարիբյան ծովի Անտիգուա և Բարբուդա կղզային պետությունն ավելացվել է այն երկրների ցանկում, որոնք աջակցել են շվեյցարական Բյուրգենշտոկում Ուկրաինայի հարցով գագաթնաժողովի հայտարարությանը, ընդ որում` Անտիգուա և Բարբուդան որպես պաշտոնական մասնակից հայտարարված չի եղել։ Դա հետևում է Շվեյցարիայի ԱԳՆ-ի թարմացված տվյալներից:
Բացի կարիբյան պետությունից, հայտարարությունը ստորագրողների թվում է նաև Ամերիկյան պետությունների կազմակերպությունը, բացի այդ, ևս 77 երկիր, գումարած Կոսովոն, որի անկախությունը չի ճանաչում ՄԱԿ-ի անդամների մեծամասնությունը, Կոստանդնուպոլսի պատրիարքարանը, Եվրահանձնաժողովը, Եվրախորհուրդը, Եվրախորհրդարանը։
Գագաթնաժողովի ավարտից հետո իրենց ստորագրությունները հետ էին կանչել Հորդանանը, Իրաքը և Ռուանդան:
Հետաքրքիր է, որ չի հրապարակվել հայտարարությունը չստորագրողների ցուցակը, և միայն մասնակիցների ընդհանուր ցուցակից «ստորագրողներին» հանելով կարելի է եզրակացնել, որ համաժողովի արդյունքների հետ չեն համաձայնել Հայաստանը, Բահրեյնը, Բրազիլիան, Վատիկանը, Իրաքը, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Հորդանանը, Լիբիան, Մավրիտանիան, Մեքսիկան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Ռուանդան, Սաուդյան Արաբիան, Թաիլանդը և ՀԱՀ-ը:
Ուկրաինայի հարցով գագաթաժողովն անցկացվել է հունիսի 15-16-ը Բյուրգենշտոկում։ Քննարկված հիմնական թեմաները եղել են միջուկային և պարենային անվտանգությունը, նավագնացության ապահովումը, ռազմագերիների փոխանակումը։ Ռուսաստանը չէր հրավիրվել։
Ամփոփիչ փաստաթղթին աջակցել են մասնավորապես ԱՄՆ-ն, ԵՄ երկրները, Շվեյցարիան, Կանադան, Ճապոնիան, Թուրքիան, Վրաստանը, Մոլդովան, Սերբիան և Կոսովոն:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը՝ սահմանազատման հաջորդ փուլը Սյունիքից սկսելու մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոռնիձոր գյուղում «Ազատության» հարցին՝ «հնարավո՞ր է՝ սահմանազատման հաջորդ փուլը հենց Սյունիքից...
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել զոհված 2 հայ զինծառայողների դիակ-մասունքներ․ ԱԱԾ
Սույն թվականի հունիսի 21-ին ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել ենթադրաբար 2022 թվականի սեպտեմբերյան երկօրյա մ...
Մտադիր չեմ մանդատս վայր դնել․ Սեյրան Օհանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը մտադիր չէ պատգամավորական մանդատը վայր դնել։ Այս մասին Irakanum.am–ի հ...
Հայաստանի դեսպանը կանչվել է Իսրայելի ԱԳՆ
Իսրայելում Հայաստանի դեսպանը հրեական պետության արտաքին գործերի նախարարություն է կանչվել Պաղեստինի անկախությունը ճանաչելո...