2 նավաբեկություն՝ Իտալիայի ափերին․ 11 մարդ զոհվել է, ավելի քան 60-ը՝ անհետ կորել
Իտալիայի ափերի մոտ միգրանտներ տեղափոխող երկու նավ նավաբեկության են ենթարկվել, կա 11 զոհ, ավելի քան 60-ը՝ անհետ կորած։ Խորտակվող նավից փրկվել է 51 մարդ: Հաղորդվում է, որ նավը մեկնել է Լիբիայից և տեղափոխում է միգրանտներ Սիրիայից, Եգիպտոսից, Պակիստանից և Բանգլադեշից: Փրկվածները հանձնվել են Իտալիայի առափնյա պահպանությանը։
Գերմանական բարեգործական RESQSHIP նավը հայտնել է, որ հունիսի 17-ին Լամպեդուզա կղզու մոտ 51 մարդու փրկել է խորտակվող փայտե նավակից և 10 մարմին գտել է նավի ստորին տախտակամածին։ Նույն օրը մեկ այլ նավաբեկության հետևանքով ավելի քան 60 մարդ է անհետ կորել, որոնցից 26-ը երեխաներ են։
2 նավերում էլ եղել են միգրանտներ, որոնք դուրս են եկել Լիբիայից և Թուրքիայից։ Լամպեդուզայի մոտ խորտակված նավի ողջ մնացած ուղևորներին հանձնել են Իտալիայի առափնյա պահպանության ծառայությանը։ Լիբիայից դուրս եկած նավում գտնվում էին Սիրիայի, Եգիպտոսի, Պակիստանի և Բանգլադեշի քաղաքացիներ։
Կալաբրիայի ափից 200 կմ հեռավորության վրա հայտնաբերված մյուս խորտակված նավից փրկված 12 հոգուց 1-ը մահացել է ափ իջնելուց հետո։ Ողջ մնացած ուղևորներից մեկը հայտնել է, որ 66 մարդ անհետ կորել է։ Այս նավը, որում գտնվում էին միգրանտներ Աֆղանստանից, դուրս էր եկել Թուրքիայից 8 օր առաջ։
Միջերկրական ծովն աշխարհում միգրացիայի ամենավտանգավոր ուղիներից մեկն է։ Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ 2014 թվականից ի վեր նրա ջրերում մահացել կամ անհետ կորել է ավելի քան 23 500 միգրանտ։