Լուկաշենկոյի՝ Փաշինյանի հասցեին խոսքը կեղծ է. հայտնի է սկզբնաղբյուրը. CivilNet
Լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում վերջին օրերին ակտիվ տարածվում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին վերագրվող խոսքեր՝ իբր նա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվանել է տականք (гнида)։Այս մասին հայտնում է` CivilNet-ը:
Նշվում է, թե Բելառուսի նախագահը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի կոչին, որ ինքը պետք է ներողություն խնդրի հայ ժողովրդից։
«Լսե՛ք, սա ծիծաղելի է։ Նա ասում է՝ թող Լուկաշենկոն ներողություն խնդրի։ Լավ, ես պատրաստ եմ հենց հիմա ներողություն խնդրել։ Ների՛ր սիրելիս, բայց դու ևս մեկ տականք ես։ Մենք մի այդպիսի տականք արդեն ունեինք՝ կանաչ վերնահագուստով»,- իբր հայտարարել է Լուկաշենկոն։
Լուկաշենկոյին վերագրվող այս խոսքերը տարածել են հայկական բազմաթիվ կայքեր։ Հատկանշական է, որ հոդվածներում որևէ հղում չկա սկզբնաղբյուրին, թե որտեղից են վերցրել այս հայտարարությունը։
ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմն ուսումնասիրեց Բելառուսի նախագահի պաշտոնական էջերը, բելառուսական պետական և ոչ պետական լրատվամիջոցները, սակայն որևէ ապացույց չգտավ՝ Լուկաշենկոյի կողմից նման հայտարարության մասին։ Ավելին, վերջին օրերին Լուկաշենկոն լրագրողների հետ որևէ հանդիպում կամ ճեպազրույց չի ունեցել։
Այսպիսով, լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում Ալեքսանդր Լուկաշենկոյին վերագրվող խոսքերը կեղծ են։
Հունիսի 13-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էր, որ այլևս չի այցելի Բելառուս, քանի դեռ Բելառուսում նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն: Նման հայտարարության պատճառ է դարձել Լուկաշենկոյի ավելի վաղ խոսքը, թե ինքը Ադրբեջանի նախագահի հետ քննարկել էր 2020-ին Ղարաբաղյան պատերազմում հաղթանակի հասնելու հնարավորությունների մասին։
Փաշինյանի հայտարարությունից հետո Բելառուսում Հայաստանի դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների։ Հայաստանը և Բելառուսը հետ են կանչել իրենց դեսպաններին խորհրդակցությունների։
Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը նշել է, որ Բելառուսը չի պատրաստվում վատացնել հարաբերությունները Հայաստանի հետ։
Նմանատիպ հոդվածներ
Արևմուտքի հետ սիրախաղը կարող է հանգեցնել հայ հասարակության պառակտման․ НТВ
ԱՄՆ-ն Հայաստանում կենսական շահեր չունի, НТВ-ի հետ զրույցում նշել է Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խ...
ՔՊ–ն բոյկոտեց ԱԺ արտահերթ նիստը
Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականի հարցով խորհրդարանական ընդդիմության հրավիրած արտահերթ նիստը չկայացավ։ 54 պատգ...
Պուտինն աշխատանքից ազատել է պաշտպանության չորս փոխնախարարի
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատանքից ազատել է պաշտպանության նախարարի երեք տեղակալների՝ Նիկոլայ Պանկովին, Ռուսլան Ցալիկ...
Ֆինլանդիայի խորհրդարանում հավանություն են տվել Ռուսաստանի հետ սահմանի մասին նախագծին
Ֆինլանդիայի խորհրդարանում հավանություն են տվել Ռուսաստանի հետ սահմանի մասին նախագծինՆախագիծը ենթադրում է, որ Ռուսաստանի...