Ինչ «սև կատու» է անցել Անի Սամսոնյանի և Էդմոն Մարուքյանի միջև. Հրապարակ
«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ ԱԺ նախկին պատգամավոր, ԼՀԿ անդամ Անի Սամսոնյանի եւ Էդմոն Մարուքյանի միջեւ սեւ կատու է անցել։
Սամսոնյանը համաձայն չէ կուսակցության՝ նախագահի կողմից վարվող քաղաքական գծին եւ կարծում է, որ պետք է հստակ դիրքավորվել ընդդիմադիր դաշտում: Նա բացահայտ աջակցություն է հայտնել շարժմանը։ Մեզ պատմեցին, որ շաբաթներ առաջ թեժ խոսակցություն է եղել կուսակցական ակտիվում, որի արդյունքում Սամսոնյանը ԼՀԿ-ն լքելու որոշման մասին է հայտնել։ Սամսոնյանը գրե՞լ է դիմում, թե՞ ոչ՝ երեկ հարցրինք կուսակցության քաղխորհրդի անդամ Դավիթ Խաժակյանին, ով պատասխանեց, թե չի մեկնաբանում այդ տեղեկությունները։
Ի դեպ, ԼՀԿ-ն թեպետ հանդիպեց Բագրատ սրբազանին, մասնակցեց վերջինիս նախաձեռնությամբ քաղաքական ուժերի համատեղ հանդիպմանը, սակայն որոշակի վերապահումներ ուներ շարժման նկատմամբ: Մարուքյանը նախապայման էր առաջ քաշում՝ հայտարարվի, որ շարժման հաջողության դեպքում նախկինները չեն վերադառնալու, նոր իրենք կմիանան։ Մինչդեռ Անի Սամսոնյանին կարելի էր հաճախ տեսնել սրբազանի հանրահավաքներում:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Մանդատները մեզ պետք են դեռ որոշակի գործողությունների համար․ Գառնիկ Դանիելյան․ Հրապարակ
Քաղաքական դաշտի վերջին օրերի քննարկումների առանցքում կրկին խորհրդարանական ընդդիմության` մանդատները վայր դնելու հարցն է։...
Համարում ենք ոչ բարեկամական քայլ. ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ն բողոքի հայտարգիր է հղել հայ գործընկերներին այն բանից հետո, երբ հայկական պատվիրակությունն այցելել է ուկրաինական...
Իրանում նախագահի արտահերթ ընտրությանը կմասնակցի 6 թեկնածու
Իրանի նախագահի արտահերթ ընտրությանը կմասնակցի 6 թեկնածու։ Այդ մասին տեղեկություն է տարածել Tasnim-ը։Թեկնածուներն են՝&nbs...
Թրամփը Բայդենին է մեղադրել է Կուբայում ռուսական ռազմանավերի հայտնվելու համար
«ԱՄՆ ներկայիս առաջնորդ Ջո Բայդենի թուլությունը հանգեցրել է Կուբայում ռուսական ռազմանավերի հայտնվելուն, -Ֆլորիդայում իր 7...