ԿԲ նախագահը՝ Հայաստանում գնաճի մասին

Հայաստանում գնաճային միջավայրն էականորեն մեղմվել է։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։


«Դրան հիմնականում նպաստել են ԿԲ-ի իրականացրած դրամավարկային քաղաղաքականությունը, արտաքին հատվածից փոխանցվող գնանկումային ազդեցություններն ու դրամի արժևորումը»,- ասաց նա։


Արդյունքում՝ ապրիլից սկսած՝ 12-ամսյա գնաճը պահպանվել է թիրախից զգալիորեն ցածր մակարդակում, ընդ որում, արտաքին հատվածից գնանկումային ազդեցությունների փոխանցման հետևանքով գնաճի շարունակական նվազման և ներքին տնտեսությունում աշխատաշուկայից ածանցվող գնաճային շուկայի ճնշումների որոշակի չեզոքացման պարագայում հունիսից մինչև տարեվերջ ԿԲ-ն աստիճանաբար թուլացրել է դրամավարկային պայմանները՝ իջեցնելով քաղաքական տոկոսադրույքը 1,5 տոկոսային կետով, տարեվերջին այն կազմել է 9,25 տոկոս։


«Արդյունքում՝ 2023 թվականին 12-ամսյա գնաճը կազմել է -1,7 տոկոս, որն ուղեկցվել է 12-ամսյա բնականոն գնաճի համանման վարքագծով՝ տարեվերջին կազմելով -0,4 տոկոս»,- հավելեց ԿԲ նախագահը։

Քաղաքականություն