ՔԱՐՏԵԶ․ Երևանում երկար ժամանակով երեկոյան ժամերին փակ կլինեն ճանապարհահատվածներ
ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 11-ից մինչև հուլիսի 1-ը՝ ժամը 21:00-ից մինչև 07:00-ն փակ է լինելու Դ. Բեկի փող. - Հ. Ավետիսյան փող. խաչմերուկից մինչև Հ. Ավետիսյան փող. – Վիլնյուսի փող. խաչմերուկ, նաև Ավետիսյան փող. – Վիլնյուսի փող. խաչմերուկից մինչև 40 համարի երթուղու վերջնակետ ճանապարհահատվածները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Վարորդներին հորդորում ենք աշխատանքի արդյունավետությունն ապահովելու նպատակով գիշերային ժամերին տրանսպորտային միջոցները չկայանել նշված ճանապարհահատվածի երթևեկելի մասում:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ:


Նմանատիպ հոդվածներ
ՀՀ–ում շրջանառության հարկի դրույքաչափը կրկնակի կբարձրացվի
ՀՀ–ում շրջանառության հարկի դրույքաչափը կրկնակի կբարձրացվի, և կկրճատվի ԱԱՀ–ի, շահութահարկի հետ համեմատ հարկային բեռի տարբ...
Հարձակում Երևանի միակ սինագոգի վրա
Հարձակում Երևանի միակ սինագոգի վրա. անհայտ անձը քարով հարվածել է հրեական կրոնական կենտրոնի պատուհանին ու կոտրել այն։ Այս...
Վիգեն Էուլջեքչյանը Բաքվի բանտում կյանքին վերջ տալու մասին է խոսել․ նրա կինը հեռախոսազրույց է ներկայացրել
4 տարի Բաքվի բանտում գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանը ինքնասպանության մասին է մտածում։ Այս մասին «Հայլուրի» հետ զրո...
ԱԺ մոտ նռնակից ձեռքի վիրավորում ստացած քաղաքացու կինը մանրամասներ է հայտնել ամուսնու վիճակի մասին
Հունիսի 12-ին ոստիկանության կողմից նետած նռնակներից ձեռքի վիրավորում ստացած Եսայի կինը մանրամասներ է հայտնել ամուսնու վի...