ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սատանան փախչում է խաչից՝ ինչպես դուք ճշմարտությունից. Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ին
Մենք լսում ենք ատելության խոսք այս ամբիոնից, առանց հաշիվ տալու, որ այս ամբիոնն առաջնային մանդատով օժտված իբրև թե անձանց ամբիոն պետք է լինի: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
«Սուտն ու կեղծիքն այնպես են հորդում այս ամբիոնից քաղաքական մեծամասնության առանձին ներկայացուցիչների կողմից, որ ուղղակի ապշել կարելի է: Արձանագրեմ, որ չկարողանալով որևէ հիմնավորում ներկայացնել կառավարության հրաժարականի և նոր կառավարության կազմավորման ուղերձի նախագծին, հայտնագործություն են արել: Պարզվում է՝ հանձնաժողովում նիստ են գրանցել ու մեծ բառերով ներկայացնում են, որ պատրաստ էին քննարկել»,- ասաց նա:
«Հայաստան» խմբակցության քարտուղարը շեշտեց՝ առավոտյան իշխանությունն ասում էր, որ իրենց օրակարգում չկա նման հարց:
«Մի քանի ժամանակ է ընդդիմությանը ներկայացնում են մի գնահատական՝ հայդուկներ: Տարբեր բացատրական բառարաններում՝ հայդուկն անձ է, ով պայքարում էր Օսմանյան կայսրության դեմ: Եթե մենք հայդուկներ ենք, ապա դուք ի՞նչ եք, եթե մենք ձեր դեմ ենք պայքարում»,- նշեց նա:
Արծվիկ Մինասյանն արձանագրեց՝ անընդհատ ճշմարտության հրապարակման փորձերից՝ ՔՊ-ն և գործադիր իշխանությունը խուսափում են:
«Սատանան փախչում է խաչից՝ ինչպես դուք ճշմարտությունից: Ճշմարտության հետ պետք է առերեսվել և ճշմարտությունը մեկն է»,- եզրափակեց նա:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե անկեղծ սրտով աղոթեք, դա ավելի շատ քաղաքական կշիռ կունենա․ Կոնջորյան
Մեր գործընկերները, որպեսզի իրենց հետևորդներին բացատրեն իրենց կողմից նախաձեռնված անհեռանկար գործընթացը, ներկայացնում են,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դու ես ստում, իջի՛ր ամբիոնից, դու այստեղ գտնվելու իրավունք չունես․ Ալեն Սիմոնյանը՝ Սեյրան Օհանյանին
Պարո՛ն Օհանյան, ես համոզմունք ունեմ, որ Դուք չեք տիրապետում ձեր խմբակցությանը, ձեր խմբակցության կին պատգամավորը դուրս գա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երբեք չեմ այցելի Բելառուս, քանի դեռ նախագահը Լուկաշենկոն է. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում այցելել Բելառուս այնքան ժամանակ, քանի դեռ երկրի նախագահը Ալեքսանդր Լուկաշենկո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանն անդրադարձել է ԱԺ–ի դիմաց տեղի ունեցած բախումներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ շենքի դիմաց ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների միջև տեղի ունեցած...