Կիրանց գյուղ տանող «այլընտրանքային» ճանապարհն անվտանգ չէ․ Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը զեկույց է ներկայացրել՝ ահազանգելով․
«Անհրաժեշտ է միջազգայնորեն իրազեկել Հայաստանի նկատմամբ ադրբեջանական թշնամանքի քաղաքականության մասին, որ խաթարում է մեր անվտանգությունն ու կոպտորեն ոտնահարում միջազգայնորեն երաշխավորված իրավունքները: Օրինակ`
1. Տավուշում Հայաստանի պետական սահմանի, այսպես կոչված, «սահմանազատման» հետևանքով ադրբեջանական զինված ծառայողներն անիրավաչափորեն են հայտնվում գյուղերի հարևանությամբ. դա խաթարում է մարդկանց անվտանգությունը և կոպտորեն խախտում է նրանց իրավունքները:
2. Տավուշի Կիրանց գյուղ տանող «այլընտրանքային» ճանապարհն անվտանգ չէ. գյուղը գտնվում է ադրբեջանական թիրախի ներքո:
3. Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին հայտնվել է պետական սահմանին՝ ադրբեջանական անմիջական թիրախի ներքո:
4. Ազատամուտ, Կայան, Այգեհովիտ, Վազաշեն, Ոսկեպար և այլ գյուղերի ճանապարհներն անվտանգ չեն, և այդ գյուղերը կանգնած են մեկուսացման վտանգի առաջ:
5. Հայաստանի բնակիչների քաղաքացիական տներ հայտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո»,– գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Պատերազմը շարունակվում է. Բագրատ Սրբազանը ներկայացրեց անցումային կառավարության օրակարգային 3 ուղղություններ
Անցումային կառավարությունը պիտի գործի օրակարգային հստակ երեք ուղղություններով: Այս մասին այսօրվա հանրահավաքի ժամանա...
Պուտինը շնորհակալություն է հայտնել Թուրքիային ուկրաինական հակամարտության կարգավորմանը նպաստելու ցանկության համար
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Թուրքիային ուկրաինական հակամարտության կարգավորմանը նպաստե...
2 արցախցու բեյսբոլի բիտայով դաժան ծեծի են ենթարկել՝ ճանապարհին կանգնելու և ճանապարհը չզիջելու համար. փաստաբան
Լուսանկարներում Արցախի և միաժամանակ Էստոնիայի ու Հոլանդիայի քաղաքացիներն են, որոնց այսօր Կոմիտասի փողոցում տեղակայված «Ս...
ԱՄՆ Պետդեպը մտահոգված է Հարավչինական ծովում ստեղծված իրավիճակից
ԱՄՆ պետքարտուղարի Արևելյան Ասիայի և Խաղաղ օվկիանոսի հարցերով օգնական Դանիել Քրիթենբրինքը շաբաթ օրը հայտարարել է, որ իրավ...