Առուշ Առուշանյանը կարող է զրկվել համայնքապետի պաշտոնից. «Հրապարակ»
«Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործով բողոքը Վճռաբեկ դատարան է ուղարկվել այս տարվա ապրիլին»,- «Հրապարակի» հետ զրույցում նշել է Առուշանյանի պաշտպան Դավիթ Կարապետյանն ու հավելեց. «Գործով ոչ մի մեկնաբանություն չեմ ուզում տալ, դեռ ոչ մի նորություն չկա, ես չեմ ուզում հիմա գնահատականներ տալ: Ստանանք Վճռաբեկ դատարանի որոշումը, ըստ այդմ կհասկանանք»:
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, 2022թ․ մարտի 28-ին հրապարակել էր Առուշ Առուշանյանի եւ մյուսների գործով դատավճիռը, որով Առուշանյանն արդարացվել է իրեն մեղսագրվող ընտրական հանցավոր ենթադրյալ արարքների դրվագով, իսկ մյուս դրվագով մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել ազատազրկման՝ 1 տարի 6 ամիս ժամկետով, որին հաշվակցելով Առուշանյանի՝ ութ ամիս արգելանքի տակ գտնվելու ժամկետը, դատարանը, որպես վերջնական պատիժ, սահմանել է 6 ամիս ժամկետով ազատազրկումը, որը պայմանականորեն չի կիրառվել. դատարանն Առուշանյանի նկատմամբ փորձաշրջան է սահմանել 1.5 տարի ժամկետով, միեւնույն ժամանակ, Առուշանյանի նկատմամբ որպես պատիժ է կիրառվել տուգանքը, եւ որոշվել է 5 տարի ժամկետով սահմանափակել ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքը։ Արդարացվել են նաեւ Քարահունջ բնակավայրի ղեկավար Լուսինե Ավետյանը եւ ամբաստանյալներից եւս երկուսը՝ Սամվել Դինունցը եւ Հրայր Բաղդասարյանը, իսկ Էրիկ Աղաջանյանը եւ Հարութ Լալազարյանը մեղավոր են ճանաչվել։
Նշենք, որ մեղադրական ճառով դատախազը պահանջել էր մեղավոր ճանաչել Առուշանյանին եւ ազատազրկման դատապարտել 9.5 տարի ժամկետով, իսկ դատարանը մեղսագրվող ընտրական հանցագործությունների մասով արդարացրել է, մյուս մասով էլ պայմանական դատապարտել՝ սահմանելով փորձաշրջան։ Բայց այդ դատավճռի ամենակարեւոր կետը համայնքապետ աշխատելու սահմանափակումն է` 5 տարի ժամկետով:
Մեղադրող դատախազները վերաքննիչ բողոք էին ներկայացրել՝ պահանջելով բեկանել արդարացման դատական ակտը, կայացնել նոր որոշում եւ գործով անցնող երեք ամբաստանյալներին, այդ թվում՝ Առուշանյանին, մեղավոր ճանաչել: Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել նաեւ պաշտպանության կողմը՝ պահանջելով ամբաստանյալներին արդարացնել մյուս դրվագներով եւս։ Սակայն Վերաքննիչ դատարանը 2024 թ. մարտի 11-ին անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումն ամբողջությամբ։ Ինչից հետո փաստաբանական խումբը դիմել է Վճռաբեկ դատարան ու սպասում է որոշմանը:
Եթե Վճռաբեկ դատարանն էլ մերժի բողոքը՝ չբեկանելով առաջին ատյանի դատավճիռը, այն ուժի մեջ մտնելու պահից Առուշանյանը զրկվելու է Գորիսի համայնքապետի լիազորություններից:
Նմանատիպ հոդվածներ
Փաստաբանը խոսել է Վահան Քերոբյանի դեմ քրեական գործի ընթացքից
ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դեմ քրեական գործը, որով անցում են նախարարության այլ պաշտոնյաներ և մասնավոր...
Ես չեմ հասկանում թե դուք ինչի՞ եք եկել. Ռուբինյանն` ընդդիմադիրներին
Իմ շատ սիրելի գործընկեր Արծվիկ Մինասյանը խեղաթյուրում է ամեն ինչ։ Այս մասին ԱԺ-ում ելույթի ընթացքում ասաց ԱԺ փոխխոսնակ Ռ...
Ես ասել եմ նկարներ ունե՞մ, hիվա՞նդ է դա․ Բագրատ Սրբազանը՝ Արթուր Հովհաննիսյանի հայտարարության մասին
Ի՞նչ նկարներ, ես ասել եմ նկարներ ունե՞մ, հիվանդ է դա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառ...
Այլ հատվածներում սահմանները չսահմանազատվեցին փոխադարձ պայմանավորվածությամբ, մեզ մոտ էլ կային խնդիրներ. Փաշինյան
Սահմանազատման հետ կապված իրադրության մեջ կա շատ մեծ թյուրըմբռնում: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հ...